Գլխավոր Նորություններ Հայտնի են հյուրանոցներում մերկ քնելու բացասական հետևանքները

Հայտնի են հյուրանոցներում մերկ քնելու բացասական հետևանքները

12

Բժիշկը նշել է, թե ինչու հյուրանոցում գտնվելու ընթացքում չի կարելի մերկ քնել համարում: Նրա խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:

Ինչպես բացատրել է բժիշկ և ճանապարհորդությունների մասին գրքի հեղինակ Բեն Մաքֆարլեյնը, հյուրանոցներում խորհուրդ չի տրվում քնել առանց հագուստի, քանի որ ցանկացած պահի կարող է տարհանում տեղի ունենալ: Բժիշկը պարզաբանել է, որ եթե հյուրանոցում միանա հրդեհի ազդանշանը, ապա մերկ քնած հյուրերը խուճապի մեջ երկար ժամանակ կկորցնեն իրենց հագուստը փնտրելու վրա:

«Իմ խորհուրդը ձեզ. քնեք շապիկով և շորտերով: Այդ դեպքում ձեր քունն ավելի ամուր կլինի»,- ասել է Մաքֆարլեյնը:

Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տվել զբոսանքի գնալիս չվերցնել համարի բանալին, եթե դրա վրա գրված է հյուրանոցի անվանումն ու սենյակի համարը: «Եթե գողանան ձեր դրամապանակը, որում գտնվում է բանալին, ապա անմիջապես կիմանան, թե որ հյուրանոցում և սենյակում եք կանգ առել: Ուստի, մի ակնկալեք, որ ձեր բոլոր արժեքավոր իրերը տեղում կլինեն, երբ վերադառնաք հյուրանոց»,- բացատրել է Մաքֆարլեյնը: