Գլխավոր Նորություններ «Հրապարակ». «Իմ քայլը» հրաժարվում է պաշտոնյաներին փակ ռեժիմով «հավատաքննելուց»

«Հրապարակ». «Իմ քայլը» հրաժարվում է պաշտոնյաներին փակ ռեժիմով «հավատաքննելուց»

117

«Տիկին Մակունց, ԱԺ-ն այդպես էլ չունեցավ մամլո խոսնակ, և աշխատանքը խորհրդարանի, նրա մեծամասնության հետ բավականին բարդ է ընթանում, որովհետև պատգամավորները հիմնականում չեն պատասխանում հեռախոսազանգերին։ «Չունեցանք, որովհետև աշխատանքային փոփոխություններ պետք է լինեն, որոնք պետք է նախաձեռնի ԱԺ-ն և ոչ թե մեր խմբակցությունը։ 

Դե ֆակտո չկա նման հաստիք, և, այո, պատգամավորներից որևէ մեկի վրա չդրվեց այդ պարտականությունը, սակայն մեր հավաքների ընթացքում մենք ամեն անգամ շեշտում ենք, որ պատգամավորները պետք է բաց լինեն լրատվամիջոցների առաջ։ Զանգերին հնարավոր է ինչ-ինչ պատճառներով չպատասխանեն, սակայն քառօրյայի ընթացքում դուք հնարավորություն ունեք այդ բացը լրացնելու»:

Ի դեպ, «Իմ քայլն» այլևս պաշտոնյաներին ֆրակցիա փակ ռեժիմով «հավատաքննության» չի՞ հրավիրում, փոշմանե՞լ եք, ասում են` արտահոսքերն են պատճառը։ «Որոշեցինք հետևյալ սկզբունքով առաջնորդվել. այն դեպքերում, երբ խնդիրն ունի հրապարակային բնույթ, հանրային հնչեղություն, կհրավիրենք, իսկ առանձին մասնագիտական հարցերի հետ կապված` ավելի ճիշտ է աշխատանքները կազմակերպել հանձնաժողովների տիրույթում»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: