Գլխավոր Նորություններ Ոչ թե 50.000 նոր աշխատատեղ է ստեղծվել, այլ հեղափոխությունից հետո այդ աշխատատեղերն...

Ոչ թե 50.000 նոր աշխատատեղ է ստեղծվել, այլ հեղափոխությունից հետո այդ աշխատատեղերն ուղղակի ստվերից դուրս են եկել. Նիկոլ Փաշինյանը՝ խմբագրեց իր հայտարարությունը

210

Քիչ առաջ ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր այն հայտարարություններին, թե հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է ավելի քան 50.000 աշխատատեղ: Պարզվում է՝ ոչ թե նոր աշխատաեղեր են ստեղծվել, այլ՝ ստվերից դուրս են բերել այդքան աշխատողների: Այսինքն՝ այդքան մարդ եղել է չգրանցված աշխատող:

Ն. Փաշինյանը մասնավորապես ասաց. «Երբ այս թիվը հրապարակեցի ԵԽԽՎ ամբիոնից, հրապարակային բազմաթիվ հայտարարություններ հնչեցին, որ կասկածի տակ էին առնում այդ թիվը: Երբ նույնիսկ ՊԵԿ-ը հանդես եկավ համապատասխան պարզաբանումներով, շարունակում էին նման հարցադրումներ հնչել, և ես հանձնարարել էի տեղեկանք պատրաստել, որպեսզի մենք ունենանք բացվածքը կոնկրետ որ ոլորտում են այդ աշխատատեղերը բացահայտվել կամ ստեղծվել:

Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև, այո, ամենաառաջին վարկածը այն է, որ դրանք ստվերային աշխատատեղեր են եղել և հեղափոխությունից հետո այդ աշխատատեղերն ուղղակի ստվերից դուրս են եկել: Բայց իհարկե այստեղ կան նաև նոր ստեղծված աշխատատեղեր, այդ թվի տարբերակումն ավելի խորը վերլուծության գործ է, բայց այս նրբություններն այս պահին էական չեն: Էականն այն է, որ 2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի հանդեպ 50.141 աշխատատեղով ավել է գրանցվել ՀՀ-ում:

Քանի որ կասկածներ էին հնչում, ես հանձնարարել էր, որ բացվածք տրամադրեն, թե որ ոլորտում որքանով է ավելացել»: