Գլխավոր Շոուբիզնես «Գուցե իմ սերն է մարդկանց ստիպում մտածել, որ կերպարներս տարբերվող են». Մարիամ...

«Գուցե իմ սերն է մարդկանց ստիպում մտածել, որ կերպարներս տարբերվող են». Մարիամ Ադամյանը` գործունեության ու իր գլխավոր քննադատի մասին

148

2 տարի առաջ հանդիսատեսն առաջին անգամ  նրան տեսավ Դրամատիկական թատրոնի բեմում։ «Սերը տարիք չի հարցնում»  ներկայացումը շատ կարևոր էր նրա համար. Դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհուրդն առաջնախաղից հետո որոշելու էր նրա թատրոնում մնալու հարցը։ Փորձառու դերասաններն ու ռեժիսորները նրան ասացին այո և այսօր Մարիամ Ադամյանը Դրամատիկական թատրոնի հիմնական դերասաններից մեկն է։

Դերասանուհին հասցրել է հասկանալ, որ թատրոնն ապրելակերպ է, իսկ 2 տարվա գործունեության մասին «Տիկնայք և պարոնայք» ներկայացումից հետո զրուցել է Tert.am Life–ի հետ։

«Թատրոնում լինելն ինձ տվեց այն, ինչ սիրում եմ և ինչով ուզում եմ զբաղվել այս պահին։ Ամպագոռգոռ խոսել չեմ ուզում, բայց թատրոնն ապրելակերպ է։ Սա այն է, ինչով ուզում եմ զբաղվել։ Ամեն ինչ անում եմ լավ թատրոնում լինելու համար»,– ասաց դերասանուհին, ում գրաֆիկը թատրոն մուտք գործելուց հետո բարդացել է, բայց չի տրտնջում։