«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը մեկնաբանել է գյումրեցիներին լքելու և Հայաստանի հավաքական գլխավորելու տարբերակը:
«Բացառում եմ, նման հնարավորություն չկա: Այս պահին դա գրեթե անհնարին է: Իմ բոլոր մտքերը կապված են «Շիրակի» հետ:
Այդ տարբերակը չեմ դիտարկում և չկա նման բան»,- ասել է գյումրեցի մասնագետը:
«Երևան» – «Շիրակ» խաղից (1:4) հետո Բիչախչյանի ամբողջական ասուլիսի տեսանյութը, որը ներկայացրել է գյումրեցիների մամուլի ծառայությունը: