Գլխավոր Շոուբիզնես Աղջիկը վերցրեց բանանի կեղևը և դրեց գլխին. պատճառն իմանալով` դուք նույնպես այդպես...

Աղջիկը վերցրեց բանանի կեղևը և դրեց գլխին. պատճառն իմանալով` դուք նույնպես այդպես կանեք

23

8 տնային միջոց, որոնք կօգնեն թեթևացնել գլխացավը:

8 տնային միջոց, որոնք կօգնեն թեթևացնել միգրենի ցավը

1. Վիքս ՎապոՌաբ

Միգրենի դեմ իջոցներից մեկը կոչվում է Վիքս ՎապոՌաբ քսուք: Գլխացավի ժամանակ քսուքը քսեք քունքամազերի և ճակատի վրա, ինչը գրեթե անմիջապես կթեթևանի ցավը:

2. Սառույցով և բանանի կեղևով կոմպրես

Բժիշկները խորհուրդ են տալիս բանանի կեղևի մեջ սառույցը դնել գլխին և պարանոցին միգրենի գլխացավը թեթևացնելու համար:

3. Ձիթապտղի յուղ

Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ ձիթապտղի յուղը, ինչպեսև ձկան յուղը, արդյունավետ միջոց է, որը կարող է նվազեցնել հասուն մարդկանց միգրենի պարբերական նոպաների հաճախականությունը, տևողությունը և ինտենսիվությունը:

4. Լավանդայի յուղ

Եռացրած ջրով ոչ մեծ տարայի մեծ 2 կաթիլ լավանդայի յուղը կարող է մեղմացնել միգրենի դրսևորումները: Պարզապես ներշնչեք լավանդայի գոլորշին և թեթևություն զգացեք: Լավանդան նվազեցնում է գրգռվածությունը, կայունացնում է տրամադրությունը, թուլացնում է մկանները և վերացնում լարվածությունը:

5. Կտավատի սերմեր

Օգտագործվում է խոլեստերինի մակարդակի նվազման և օրգանիզմի մաքրման համար, փորկապության, կրծքի ցավերի, միգրենի դեպքում: Բժիշկները խորհորդ են տալիս կտավատի սերմերն ավելացնել ուտեստներին կամ պարզապես օգտագործել ջրի հետ:

6. Մեղր

Վերջին ուսումնասիրությունների տվյաներով՝ 2 թ. գ. բնական մեղրի օգտագործումը կարող է կանխել միգրենի նոպաները: Բժիշկները նաև խորհուրդ են տալիս լիքը ճ. գ. մեղր ընդունել միգրենի առաջին նշանների դեպքում:

7. Գետնանուշի յուղ և կոճապղպեղ

Որոշ բժիշկների պնդմամբ՝ այս խառնուրդը ևս կարող է արդյունավետ միջոց լինել միգրենի դեմ: Խորհուրդ են տալիս պատրաստել գետնանուշի յուղով և քերած կոճապղպեղով մածուկ և այն դնել քունքամազերի վրա:

8. Նախավարժանք պարանոցի համար

Մկանների լարվածությունը կարող է միգրենի նոպաները խթանել: Նախավարժանք և մկանների ձգում արեք օրական 20 րոպե՝ նոպաները կանխելու և միգրենի ցավը նվազեցնելու համար: Մասնագետները խորհուրդ են տալիս հետևյալ վարժությունները՝ կզակը շարժեք հետ, առաջ, աջ, ձախ՝ ամեն դիրքում մնալով 5 վայրկյան, հետո 5 վայրկյան թուլացրեք մկանները: