Գլխավոր Մամուլ «Հրապարակ». Հայկ Մարությանը պատրաստվում է հունվարից բարձրացնել աշխատավարձը

«Հրապարակ». Հայկ Մարությանը պատրաստվում է հունվարից բարձրացնել աշխատավարձը

8

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանի աշխատակազմից արդեն 2-րդ գործուղումն է Չեխիա։ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը եւ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը` ձեռ-ձեռի, մեկնել են Պրահա` «փորձի» փոխանակման։

Չեխիան այդ առումով լավագույն օրինակը չէ, բայց Հայկ Մարությանի եւ Չեխիայի կապը հայտնի է՝ քաղաքապետի կինը Չեխիայի քաղաքացի է, եւ թափառող կենդանիների մասով հենց նա է համակարգում ՀՈԱԿ-ի գործունեությունը` աշխատանքային խորհրդակցություններ է անցկացնում եւ այլն։

«Ի դեպ, մեզ այդպես էլ անհայտ մնաց` Հայկ Մարությանը քաղաքապետ ընտրվելիս երկքաղաքացի՞ էր, թե՞ ոչ. չեխական կողմն ամենագաղտնապահն է այդ հարցերում, եւ մեր հարցումները մնացին օդում»,- ասաց Երեւանի ավագանու անդամը:

Մարությանը չի՞ պատրաստվում բարձրացնել աշխատավարձերը։ «Դա արվում է եռամսյակային պարգեւատրումներով, սակայն քննարկվում է հունվարից աշխատավարձերի բարձրացման հարցը»: