Գլխավոր Նորություններ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում այցելել է Արմեն Ջիգարխանյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում այցելել է Արմեն Ջիգարխանյանին

8

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել անվանի դերասանին հյուրընկալության համար եւ նշել, որ որախ է պարոն Ջիգարխանյանի հետ ծանոթանալու համար։ «Մեծ պատիվ է հանդիպել եւ ծանոթանալ Ձեզ հետ։ Պարոն Ջիգարխանյան, Դուք մեծ սեր եւ ժողովրդականություն եք վայելում ոչ միայն հայ, այլեւ այլ ժողովուրդների շրջանում եւ մենք հպարտ ենք Ձեզ նման հայրենակից ունենալու համար»,– ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է դերասանի առողջությամբ, ստեղծագործական ծրագրերով։

Արմեն Ջիգարխանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին իրեն այցելելու համար եւ պատմել իր գլխավորած թատրոնի գործունեության, ստեղծագործական ծրագրերի մասին։

«Շատ եմ ցանկանում գալ Հայաստան՝ իմ հայրենիք, ամեն րոպե մտածում եմ այդ մասին»,– նշել է անվանի դերասանը։