Գլխավոր Նորություններ Չեչնիայում համասեռամոլին կտտանքների են ենթարկել հոսանքով ու ջրով

Չեչնիայում համասեռամոլին կտտանքների են ենթարկել հոսանքով ու ջրով

8

Չեչնիայում իրեն համասեռամոլ անվանող տղամարդը հայտարարել է, որ 2018 թվականի հուլիս ամսին ձերբակալվել է և ծեծի ենթարկվել իրավապահ մարմինների կողմից։ Այս մասին նա պատմել է ABC News-ին տված հարցազրույցում։

«Նախ նրանք ուղղակի ձեռքերով հարվածում էին ինձ, հետո` հոսանքահարում։ Ամենասարսափելին ջրով կտտանքներն էին»,-ասել է նա։

Պարզվել է, որ համասեռամոլին ձերբակալելու պատճառը եղել է տեսանյութը, որում նա զրուցում է իր երկու համասեռամոլ ընկերների հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ԼԳԲՏ համայնքին վերաբերող հարցեր։ Այդ ժամանակ նա եղել է 19 տարեկան։