Գլխավոր Տեսանյութեր Որևէ խնդիր չեմ տեսնում, որ Սանասարյանի գործը ԱԱԾ վարույթից տեղափոխվի ՀՔԾ. Արթուր...

Որևէ խնդիր չեմ տեսնում, որ Սանասարյանի գործը ԱԱԾ վարույթից տեղափոխվի ՀՔԾ. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

233

Որևէ խնդիր չեմ տեսնում, որ Դավիթ Սանասարյանի գործը Ազգային անվտնագության ծառայության վարույթից տեղափոխվի Հատուկ քննչական ծառայության վարույթ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Տեղյակ եմ, որ պարոն Սանասարյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին՝ խնդրելով տեղափոխել վարույթը ՀՔԾ, և, անկեղծ ասած, որևէ խնդիր չեմ տեսնում այդ տեղափոխման հետ կապված, որովհետև մեկ վայրկյան կասկած չունեմ, որ մեր քննիչներն աշխատում են օրենքի շրջանակներում», – ասաց Արթուր Վանեցյանը։