Գլխավոր Նորություններ Ամուսինը շաբաթը մեկ անգամ անտառ էր գնում. կինն ու քենին որոշում են...

Ամուսինը շաբաթը մեկ անգամ անտառ էր գնում. կինն ու քենին որոշում են հետևել նրան, իսկ հետո երկար ժամանակ ուշքի չէին գալիս

8

Այս հետաքրքիր պատմությունը հեղինակին պատմել են իր ծնողները:

Օրինակելի ընտանիք. ամուսինը չի խմում, չի ծխում, աշխատավարձը տուն է բերում, ձեռքից ամեն բան գալիս է: Իսկ Լարիսկայի բնավորությունն այնքան էլ հեշտ չէր, դժվար էր նա շփվում մարդկանց հետ, իսկ Պյոտրն ընդունում էր նրան իր բոլոր թերություններով հանդերձ: Միշտ հանգիստ էր Պյոտրը, չնայած նյարդային աշխատանք էր անում:

Նա միայն մի տարօրինակ առանձնահատկություն ուներ: Ամեն կիրակի նա մի քանի ժամով ինչ-որ տեղ էր գնում: Լարիսկան արդեն մտածում էր, թե նա սիրուհի ունի: Եվ նա որոշում է քրոջ ու նրա մեքենայի օգնությամբ հետևել ամուսնուն:

Ժամը 14-ն է, Պյոտրը կանգնած է կանգառում և ավտոբուսի է սպասում: Ավտոբուսը մոտենում է, նա նստում է և հեռանում: Ահա վերջին կանգառն է, և Պյոտրը գնում է անտառի ուղղությամբ: Կինն ու քենին զգուշորեն գնում են նրա հետևից: Մի քանի կիլոմետր հետո Պյոտրը նայեց շուրջն ու սկսեց բղավել: Նա այնպես էր գոռում, որ հանգիստ փայտփորիկները դադարեցին թակել իրենց կտուցով:

Նա պարզապես գոռում էր. «Աաաաաաաաաա» և ուրիշ ոչինչ: Վախեցավ քույրը, Լարիսկան ավելի շատ: Շուտով նա տուն կգար և դեռ պետք է միասին ապրեին: Արագ հեռանալով այնտեղից և հրաժեշտ տալով քրոջը՝ Լարիսան դժկամությամբ տուն գնաց:

Եկավ Պյոտրը՝ 3 կակաչ ձեռքին, համբուրեց կնոջն ու հարցրեց.

— Իսկ ընթրիքը դեռ պատրաստ չէ՞: Մի սկսիր, հանգստացիր, ես ինքս եմ ուզում պատրաստել:

Մի շաբաթ Լարիսան իր տեղը չէր գտնում, անգամ բաժանվելու մասին էր մտածում: Ահա եկավ կիրակին, և նա նորից գնաց:

Երբ ամուսինը տուն վերադարձավ, նա հարցրեց.

— Ես վախենում եմ քեզանից, ինձ պատմել են, թե ինչպես ես դու գոռում անտառում… ինչու՞ ես դա անում:

— Լարիս… ես անհարմար եմ ինձ զգում, բայց իմ աշխատանքը շատ նյարդային է, իսկ էներգիաս պետք է մի տեղ սպառեմ: Դե ես էլ շաբաթը մեկ անգամ անտառ եմ գնում և դուրս եմ հանում բոլոր հույզերս: Եվ գիտես՝ օգնում է: Արի մյուս անգամ միասին գնանք:

Եվ սկսեցին նրանք միասին գնալ և գոռալ անտառում: Լարիսկան նույնպես հանգստացավ: Եվ ապրեցին նրանք երկար ու երջանիկ: