Գլխավոր Նորություններ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց

7

ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի 1-ին մասով (իշխանության յուրացում) եւ ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Այս մասին ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Բաբլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա՝ ՀՔԾ-ում իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Պատգամավորը պնդում էր, որ Հրայր Թովմասյանը խորհրդարանական մանդատից հրաժարվելու դիմում չի գրել եւ յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրգործի շրջանակներում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին նախօրեին մեղադրանք առաջադրվեց, իսկ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվեց որպես կասկածյալ: