Գլխավոր Նորություններ Լոռիում զինվորական կարգով հրաժեշտ են տվել հրդեհաշիջման ժամանակ զոհված հրշեջ–փրկարարին (տեսանյութ, լուսանկարներ)

Լոռիում զինվորական կարգով հրաժեշտ են տվել հրդեհաշիջման ժամանակ զոհված հրշեջ–փրկարարին (տեսանյութ, լուսանկարներ)

30

Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հուղարկավորության արարողությունը, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

Սամվել Դևելյանը զոհվել էր Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ընթացքում ստացած այրվածքներից:

Սամվել Դևելյանի հուղարկավորությանը մասնակցել են ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ԱԻՆ ղեկավար կազմը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ և պաշտոնատար անձինք:

Կրակի դեմ մինչև վերջ կռիվ տված Սամվել Դևելյանի աճյունը զինվորական կարգով է հանձնվել հողին:

Հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի անունը հավերժ գրվել է ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված մյուս հայորդիների անունների կողքին: