Գլխավոր Նորություններ Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 40–ամյա վարորդը Volkswagen Golf-ով դուրս է եկել հանդիպակաց...

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 40–ամյա վարորդը Volkswagen Golf-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել. կա վիրավոր

17

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գայանե Ղ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի 33 ՏD 286 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գայանե Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Ֆոտոռեպորտաժ

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը: