Գլխավոր Նորություններ Մենք պատմություն կերտեցինք.Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

Մենք պատմություն կերտեցինք.Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

11

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր «Ինստագրամ»-ի էջի միլիոնավոր հետևորդների հետ կիսվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունման մասին հրապարակումներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես Քարդաշյանը «սթորի» բաժնում հրապարկել է նկար, որում գրված է՝ «Այսօր մենք պատմություն կերտեցինք»: Հաջորդ նկարով Քարդաշյանն իր հետևորդներին ներկայացրել է բանաձևի քվեարկության արդյունքները:

Kim Kardashian West

@KimKardashian

WOW LOOK AT THESE INCREDIBLE NUMBERS!!! THE U.S. JUST RECOGNIZED THE ARMENIAN GENOCIDE!!!!

🇦🇲
🙏🏼
✨

View image on TwitterView image on Twitter

Հեռուստաաստղն իր 150 մլն հետևորդների հետ կիսվել է նաև «Թվիթեր»-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանաձևի ընդունման վերաբերյալ կատարած գրառմամբ: Քարդաշյանը նաև մաղթել է բարի ընթերցանություն՝ տրամադրելով «The New Yor Times»-ի՝ բանաձևի ընդունման վերաբերյալ հրապարկման ակտիվ հղումը:

Kim Kardashian West

@KimKardashian

🇦🇲

🇦🇲
🇦🇲
. https://www.nytimes.com/2019/10/29/us/politics/armenian-genocide-resolution.html

The Armenian genocide memorial complex in Yerevan, Armenia’s capital. The House vote was bound to infuriate leaders in Turkey.

House Passes Resolution Recognizing Armenian Genocide

It is the first time that a chamber of Congress has officially designated the 1915 slaughter of an estimated 1.5 million Armenians as a genocide.

nytimes.com

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

Նախքան բանաձևի ընդունումը աշխարհահռչակ հեռուստաաստղը կոչ էր արել ամերիկահայերին՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատից պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: