Գլխավոր Նորություններ ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորում մի քանի թափթփուկներ օրը ցերեկով ոսկյա իրերի խանութի դիմաց...

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորում մի քանի թափթփուկներ օրը ցերեկով ոսկյա իրերի խանութի դիմաց հարձակվում են տեղի հայտնի գործարար «Պեսոկ Դավոյի» վրա. նրանցից մեկը օրեր անց սպանվում է

12

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որտեղ տեսախցիկն արձանագրել է Վանաձոր քաղաքում ինչպես են մի քանի թափթփուկներ անհիմն հարձակվում Վանաձորում հայտնի «Պեսոկ Դավո» մականվամբ գործարարի վրա և այդ ամենը տեղի է ունենում Վանաձորի սրտում՝ «Պեսոկ Դավոյին» պատկանող ոսկյա իրերի խանութի մոտ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարձակվողներից մեկը շաբաթներ առաջ Վանաձորում հայտնի «ռազբորկայի» ժամանակ սպանված Անդրանիկ Օհանյանն է:

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ Լոռու մարզի իրավապահները կարճ ժամանակում կհայտնաբերեն մյուս թափթփուկներին, ովքեր, խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ, երևի վստահ լինելով, որ կմնան անպատիժ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 11-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Արտակ Կարապետյանի), ոստիկանության Լոռու մարզային վարչության՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչների՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի, վարչության պետի տեղակալ Արման Գալստյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Տարոն Թադևոսյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, Հայաստանի Բագրատաշենի սահմանային անցակետից փախուստի փորձ կատարելիս հայտնաբերել և ոստիկանության Լոռու մարզային վարչություն էին բերման ենթարկել Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի բնակիչ, 39-ամյա Տիգրան Բարոյանին:
Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել էր, որ հոկտեմբերի 4-ին, Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի 20 հասցեի նկուղային մասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքնաձիգով կրակել է 2 անձանց ուղղությամբ ու դիմել փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով, քննչական խմբի ղեկավար Տ. Թադևոսյանի որոշմամբ Տ. Բարոյանը ձերբակալվել էր, ով նույն սպանության գործով կալանավորված Հակոբ Գրիգորյանի քրոջ տղան է: Տ. Բարոյանն էլ աշխատում է «Ջիլիզայի» անտառտնտեսությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ