Գլխավոր Շոուբիզնես Մուսա՝ ըստ կենդանակերպի նշանի. 4 կանայք, որոնք կարող են ցանկացած անհաջողակի Սուպերմենի...

Մուսա՝ ըստ կենդանակերպի նշանի. 4 կանայք, որոնք կարող են ցանկացած անհաջողակի Սուպերմենի վերածել

36

Որքան էլ որ անկախ թվան տղամարդիկ, միևնույնն է, առանց կանանց նրանք դժվար թե կարողանան ապրել։ Մենք ենք նրանց մոտիվացիան, հենարանն ու օգնականը։ Ինքներս էլ դա չնկատելով՝ մենք ոգեշնչում ենք նրանց սխրանքների և նոր նվաճումների։

Իսկ որոնք են ըստ աստղաբանների այն 4 կանայք, որոնք կարողանում են ցանկացած անհաջողակի հաջողակ տղամարդու վերածել։

Երկվորյակներ

Ինքնավստահ Երկվորյակը իսկական մուսա է տղամարդու համար։ Նման կնոջ կողքին ցանկացած, նույնիսկ ամենաանինքնավստահ մարդը կարծես թևեր է առնում։ Տղամարդիկ նրան լիովին վստահում են և միշտ հետևում են նրա խորհրդին։

Առյուծ

Առյուծը իր արժեքն իմացող կին է, այնպես որ զարմանալի չէ, որ տղամարդն էլ պետք է համապատասխանի նրա։ Եվ նույնիսկ, եթե իր զուգընկերը «չի հասնում» իրեն, նա չի վհատվում, քանի որ գիտի, որ ցանկացածին կարող է դարձնել այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում։ Առյուծ կնոջ ուժը մոտիվացնում է տղամարդուն դառնալ լավագույնը, իսկ նման հարաբերությունները պարզապես դատապարտված են երկարատև միության։

Այծեղջյուր

Այծեղջյուրի համար ամեն ինչից վեր է հարմարավետ ու լավ կյանքը։ Նա կարող է սկսել հանդիպել ոչ այնքան հաջողակ տղամարդու հետ, եթե նա ավելի լավը դառնալու պոտենցիալ ունի։ Նա սկսում է ներդնել իր ողջ ուժը, որպեսզի հաշված ամիսների ընթացքոմ նրան իր երազանքների տղամարդը դարձնի։

Ձկներ

Ձկան ուժը նրա թուլության մեջ է։ Նա հիացմունքով նայում է իր զուգընկերոջը և անկեղծորեն հավատում է, որ նա ամենալավն է։ Ձկան նվիրվածությունը ոգեշնչում է տղամարդուն և նրա մոտ, անկախ իրենից, ավելի լավը դառնալու ցանկություն է առաջանում։ Նա միշտ գիտի, որ կարող է հույսը դնել Ձկան վրա, որը միշտ իրեն կօգնի և առաջ գնալու ուժ կտա։