Գլխավոր Նորություններ Ռուս տղան Կոտայքի մարզում փորձել է թալանել բանկոմատը

Ռուս տղան Կոտայքի մարզում փորձել է թալանել բանկոմատը

96

Ռուսաստանի քաղաքացի  հանդիսացող երիտասարդը Կոտայքի մարզում փորձել է հափշտակել Կոտայքի մարզի   Հրազդան քաղաքի Կոնվերս  բանկի բանկոմատում առկա գումարը։   

Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 18-ին ՝ ժամը 3:35-ն ընկած ժամանակահատվածում «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության համակարգչային համակարգում ներբեռնված ծրագրի գործարկման եղանակով , ընկերության  Հրազդան քաղաքում գտնվող բանկոմատից փորձել է հափշտակել այնտեղ առկա գումարը՝ ավելի քան 44 մլն դրամը, սակայն բանկոմատից ելքագրված առանձնապես խոշոր չափերով ՝ ընդհանուր 8.800.000 Հհ դրամ գումարը ձեռքի պայուսակում տեղավորելուց հետո տեղում բռնվել է ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից և հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  34-181-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով։

Հիշենցնեք, որ «Կոնվերս Բանկ » ՓԲԸ-ին պատկանող բանկոմատից հափշտակության դեպք է արձանագրվել նաեւ Երեւանում։ 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 22:00-ից մինչև 22:14-ն ընկած ժամանակահատվածում «Երեւան Սիթի» սուպերմարկետում տեղակայված «Կոնվերսբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող վճարային տերմինալից,  համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կանխիկացվել ու հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ 5.000, 10.000 և 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամներով ավելի քան 15 մլն դրամ։ Այս հափշտակության մեջ մեղադրվողը եւս ՌԴ քաղաքացի է։