Գլխավոր Նորություններ Ո՞վ պետք է լինի առաջին տեղում՝ ամուսինը, թե՞ երեխան

Ո՞վ պետք է լինի առաջին տեղում՝ ամուսինը, թե՞ երեխան

7

Ապրել սիրո միջավայրում, զգալ, որ քեզ սիրում են, սիրել դիմացինին՝ սա ոչ միայն զույգի երջանիկ հարաբերությունների, այլև երջանիկ երեխաներ դաստիարակելու գրավականն է։ Նման եզրահանգման է եկել ամերիկյան հոգեթերապևտ Դևիդ Քոդը, որը “To Raise Happy Kids, Put Your Marriage First” (Երջանիկ երեխաներ դաստիարակելու համար առաջին տեղում ամուսնությունը դրեք) հոգեբանական գրքի հեղինակն է։ Դրանում նա դիտարկում է ամուսինների հարաբերությունների և նրանց դաստիարակած երեխաների միջև կապը։

Հեղինակի եզրակացությունները դեռևս բավական անսովոր են մեզանից շատերի համար։ Պարզվում է, որ առաջին հերթին ամուսինները պետք է ուշադրություն դարձնեն զույգի միջև կատարյալ հարաբերություններ ստեղծելուն, այսինքն առաջին տեղում պետք է լինի զուգընկերը, և հետո միայն երեխաները։

Դևիդ Քոդը կոտրում է այն կարծրատիպը, թե պետք է մշտապես կենտրոնանալ միայն կատարյալ երեխաներ դաստիարակելու վրա, որոնք կհամապատասխանեն հասարակության կողմից մեզ վրա փաթաթված չափանիշներին։ Հեղինակի կարծիքով՝ այդպիսիք կարող են լինել միայն այն ընտանիքներում, որտեղ ծնողները առաջնահերթ ուշադրություն են դարձնում միմանց, անկեղծորեն սիրում են իրար։

Հենց միայն երջանիկ ամուսինները կարող են շրջապատել երեխային իսկական սիրով և ցույց տալ նրան, որ աշխարհում ամենալավ բաներն արվում են այս վիճակից և լավագույն արդյունքն են տալիս կարիերայում, այլ մարդկանց հետ հարաբերություններում և նույնիսկ առողջության մեջ։ Այդ դեպքում հանգիստ երեխաներ են մեծանում՝ հավասարակշռված և հաջողակ։ Եվ արդեն իրենց անձնական կյանքում էլ կրկնում են վարքի նույն մոդելը։

positiveblog.am