Շպարվելու խորհուրդ N 1. Շրթներկ
Սկսեք կիրառել շրթներկ քսելու X-աձև տարբերակը, որը նման է Կուպիդոնի նետին: Սա ձեր շպարը ավելի վառ կդարձնի: Եթե շրթներկի մուգ գույն եք ընտրում, մնացած շպարը ավելի չեզոք գույներով արեք, հակառակ դեպքում ծաղրածուի էֆեկտ կստանաք:
Շպարվելու խորհուրդ N 2. Ստվերաներկ
Նախքան ստվերաներկ օգտագործելը հիմք քսեք: Դա կնվազեցնի յուղոտ մաշկի և կնճռոտ կոպերի խնդիրը: Խորհուրդ ենք տալիս նաև բարձրորակ վրձիններ օգտագործել, հակառակ դեպքում ձեր ստվերաներկը կարող է կոպերի վրա չմնալ:
Շպարվելու խորհուրդ N 3. Աչքերի գծաներկ
Սլաքի գիծն անընդհատ մի տարեք, այդ դեպքում այն հաստ կստացվի, դրա փոխարեն գծերը աստիճանաբար հաստացնելով տարեք ներսի անկյունից սկսած: Աչքերին սուրմա քսելիս մի նայեք ուղիղ հայելիին: Թեթև բարձրացրեք գլուխն ու կզակը դեպի հայելին, նայեք դեպի ներքև և սկսեք սլաքը նկարել ներսի անկյունից:
Շպարվելու խորհուրդ N 4. Թարթիչների թանձրաներկ
Միշտ մաքրեք վրձինն օգտագործելուց առաջ, որպեսզի թարթիչների վրա ներկը հարթ նստի և գնդիկներ չառաջանան: Մի օգտագործեք ջրակայուն թանձրաներկն ամեն օր, այն ավելի երկար է մնում, բայց դրա մեջ ավելի շատ են քիմիական վնասակար նյութերը:
Շպարվելու խորհուրդ N 5. Դիմափոշի
Դիմափոծին քսելու համար միշտ մեծ վրձին ընտրեք: Օգտագործեք դիմափոշին միայն այն դեպքում եթե ուզում եք ազատվել յուղոտ փայլից, նույնիսկ այդ դեպքում աշխատեք սահմանափակել այն T գոտում (քիթ և ճակատ):
Շպարվելու խորհուրդ N 6. Կոռեկտոր
Դեմքի տարբեր հատվածների համար հատուկ կոռեկտոր օգտագործեք: Աչքերի տակի սև շրջանակները ծածկելու համար դեղձի երանգներ ընտրեք: Ձիթապտղի գույնը՝ կարմիր կետիկների համար օգտագործեք: Սկզբում դրանք օգտագործեք, իսկ հետո շարունակեք ուրիշ կոռեկտորով դեմքի մաշկի սովորական գույնի համար: Կոռեկտորը մի օգտագործեք կոպերի վրա, այն կընդգծի կնճիռները: Դրա փոխարեն սնուցող որևէ յուղ կամ քսուկ օգտագործեք այդ հատվածներում:
Շպարվելու խորհուրդ N 7. Հոնքեր
Հոնքերի երկայնքով ուրվագծեք շագանակագույն մատիտով կամ ստվերաներկով: Տարածված սխալներից է այն, որ հոնքերը նկարված տեսք են ունենում: Միշտ շպարն արեք այնպես, որ դրանք բնական տեսք ունենան: Մի օգտագործեք մուգ գույնի մատիտներ, ավելի լավ ստվերաներկ օգտագործեք և վրձինով տարածեք այն:
Շպարվելու խորհուրդ N 8. Հիմք
Որպեսզի հիմքը լավ նստի դեմքի վրա, յուղ օգտագործեք: Հետո աշխատեք, որ դեմքը հանգստանա 30-60 րոպե՝ նախքան խնամքի մյուս միջոցները քսելը: Կզակի հատվածն ամենահարմարն է նոր միջոց փորձելու և ճիշտ երանգ ընտրելու համար, երբ գործը հասնում է հիմքին:
Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը