Գլխավոր Նորություններ Կանանց բոլոր խնդիրները գալիս են այստեղից. հանճարեղ հոգեբանի անկեղծությունը

Կանանց բոլոր խնդիրները գալիս են այստեղից. հանճարեղ հոգեբանի անկեղծությունը

10

Վստահաբար ընկերուհիներիցդ հաճախ ես լսում, որ իրենց տղամարդիկ հիմար են:

Սակայն պետք է լուծել սեփական ներքին խնդիրները, որոնց այդ ընկերուհիները նորերն են ավելացնում՝ իրենցը:

Եվ վերջ տալ ամեն ինչում տղամարդկանց մեղադրելուն:

Կանացի երջանկություն

Հոգեբան Միխաիլ Լաբկովսկին համոզված է, որ եթե կինը տղամարդկանց մեջ միայն բացասականն է տեսնում, նա պետք է լրջորեն վերանայի իր դիրքորոշումը:

1. Բարեկեցությունը քո մեջ է

Կան առանձին երջանիկներ, որոնք հեռվից են երևում: Նրանց կյանքում ամեն ինչ լավ է՝ կենցաղը կարգին է, սիրելի ամուսին ունեն, հաճելի աշխատանք: Հարցը ընկալումը և հուզական տրամադրվածությունն է: Եթե քեզ սովորեցնես գոհ լինել և ուրախանալ քչով, կտեսնես, թե շրջապատդ ինչպես արմատապես կփոխվի:

2. Կանանց միայն մի բան է պետք

Կանանց սեքս պետք է ոչ պակաս, քան տղամարդկանց: Միայն թե կանանց դեպքում այն կապված է նրբության և քնքշանքների հետ: Ամուսնուն սովորության համաձայն մերժելու փոխարեն (որովհետև նա կենդանի է և զզվեցրել է իր պարզունակ պահանջմունքներով)՝ փորձիր նախաձեռնությունը ձեռքդ վերցնել: Բացատրիր՝ ինչ ես ուզում, քեզ ինչ է դուր գալիս: Հնարավոր է՝ կարողանաք իրար զարմացնել:

3. Որովհետև 10 աղջկան 1 տղամարդ է բաժին հասնում

Վիճակագրության հետևում թաքնվել չի ստացվի: Ինչո՞ւ որոշ կանայք մի քանի անգամ են ամուսնանում, իսկ ոմանք այդպես էլ զուգընկեր չեն գտնում: Հարցը հոգեկան կառուցվածքն է, ոչ թե արտաքինը կամ բնավորությունը: Կարելի է երջանիկ ապրել, պետք է միայն ցանկանալ:

4. Հոլանդիայում տղամարդիկ նորմալ են

Սլավոնացի տղամարդիկ հոգեբանորեն ծույլ են, նրանց աչքերը չեն փայլում: Եթե եվրոպացի կանայք պետք է գրավեն, ապացուցեն իրենց կայունությունը, ապա մենք չափազանց հաճախ համաձայնվում ենք նրան, ինչ առաջարկում են: Ավելորդ դյուրաթեքությունը հանգեցրեց մայրիկի բալիկների ժամանակաշրջանի, որոնց պետք է տանել հադիպման, պառկեցնել քնելու, գուլպաները լվալ:

5. Ոչ մի նորմա չկա

Եթե քեզ մենակ լավ ես զգում, թող այդպես լինի: Միայնության վախը պետք է վրա հասնի 80 տարեկանում, ոչ վաղ: Որովհետև միայնությունն անհարմարություն է պատճառում միայն մահվան մահճում: Դու երիտասարդ և ուժեղ ես, համարձակորեն միայնությունը դասակարգիր բնական վիճակների շարքին և դադարիր բարդութավորվել երկրորդ կեսիդ բացակայության պատճառով:

6. Երջանկությունը կայուն հոգեբանության մեջ է

Ոչ մի զիջում ո՛չ քեզ, ո՛չ կողակցիդ երջանկություն չի բերի: Ընտանիքում հարմարավետ, առողջ մթնոլորտ կիշի միայն եթե երկուսդ գոհ լինեք: Նորմալ հարաբերություններ կարող են կառուցել միայն այն մարդիկ, ովքեր սիրում են իրենց և կողքինին:

7. Հարաբերությունները չեն կառուցում

Աշխատանքից տուն ես գնում, հանգստացիր: Ընտանիքը երկրորդ աշխատանք չէ, չի վարձատրվում: Հարբերությունների վրա աշխատել պետք չէ, քանի որ դրանք կա՛մ կան, կա՛մ չկան: Միակ պայմանը՝ քեզ պետք է ընդունես այնպիսին, ինպիսին կաս: Զուընկերոջդ նույնպես:

Ամփոփենք արդյունքները: Ընտանիքում հավասարակշռության գաղտնիքը շատ պարզ է: Քո մեջ է թաքնված: Կարող ես ձգել ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական հույզեր: Սովորիր ամեն ինչում լավ բան տեսնել, և կզարմանաս, թե որքան կփոխվի քո կյանքը: