Գլխավոր Նորություններ Շրի Լանկայում երեք պայթյուն է որոտացել

Շրի Լանկայում երեք պայթյուն է որոտացել

137

Շրի Լանկայի արևելյան շրջանում գտնվող Կալմունայ քաղաքում ուրբաթ երեք պայթյուն է որոտացել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի լրատվական աղբյուրին, կատարվածի մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն: Պայթյունների մասին տեղեկացրել է բանակի ներկայացուցիչը:

Նշենք, որ նախօրեին տեղի ոստիկանությունը նախազգուշացրել էր մզկիթներում հնարավոր պայթյունների վտանգի մասին:

Հիշեցնենք, որ կիրակի՝ ապրիլի 21-ին, Շրի Լանկայի մի քանի եկեղեցիներում և այլ հաստատություններում պայթյուններ էին որոտացել, որոնց հետևանքով, վերջին տվյալների համաձայն, 250-260 մարդ է մահացել, նրանց թվում՝ 40 արտասահմանցի: Ահաբեկչություններից օրեր անց պատասխանատվությունն ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: