Գլխավոր Նորություններ Թեստ. Պատասխանեք միայն մեկ հարցի և մենք կպատմենք ձեզ այն ամենի մասին,...

Թեստ. Պատասխանեք միայն մեկ հարցի և մենք կպատմենք ձեզ այն ամենի մասին, ինչը դուք ինքներդ չեք կարողանում ձեզ խոստովանել

11

Մեզանից յուրաքանչյուրն էլ կյանքում թեկուզ մեկ անգամ երազել է իր երկվորյակն ունենալու մասին: Նա մեր փոխարեն քննություն կհանձներ, հանդիպումների կգնար կամ ծանոթների հոգու հետ կխաղար: Բայց ինչ կզգայինք մենք, եթե նա ինչ-որ բանով առավել լիներ մեզանից: Հոգեբանության տեսանկյունից այս հարցի պատասխանը շատ բան կարող է պատմել մեր բնավորության փակ կողմերի մասին:

Պատկերացրեք նման իրավիճակ. մի օր դուք իմանում եք որ երկվորյակ քույր կամ եղբայր ունեք: Դուք ծանոթանում եք և միմյանց պատմում ձեր մասին: Եվ հանկարծ հասկանում եք, որ նախանձում եք ձեր երկվորյակ քրոջը/եղբորը:

Հարց. հատկապես ի՞նչն է շարժում ձեր նախանձը

Դուք նախանձում եք նրա կյանքի որոշակի հանգամանքներին, նրա անձնական որակներին, բնավորթյանը, հաջողություններին: Թղթի վրա գրեք այն ամենը, ինչ կատարվում է ձեր գլխում:

Արդյունքներ

Այս հարցի պատասխանը բացահայտում է ձեր իրական արժեքներն ու առաջնահերթությունները: Որպեսզի հեշտ լինի որոշել թաքնված արժեքները, փորձենք պարզել դրանք հեղինակների պատասխանների վրա:

Գեղեցկուիհի քույրիկը

«Նա շատ գեղեցիկ է, հավասար ատամներով, երկար մազերով, լավ կազմվածքով: Նա այնպիսին է, ինչպիսին ես երբեք չեմ կարողանա դառնալ»: Լինդա, 27 տարեկան

Լինդան երազում է կատարելության մասին: Արդյոք դա հնարավոր է, երբ հատկապես խոսքը արտաքինին է վերաբերում: Չէ որ արտաքինն անվերջ կարելի է բարելավել: Լինդան դա ինքն էլ երևի հասկանում է: Սակայն ենթագիտակցական մակարդակի վրա նա կցանկանար ավելի շատ ժամանակ տրամադրեր իր արտաքինին և խնամքին:

Եթե ձեր պատասխանի մեջ առաջին տեղում արտաքինի նկատմամբ նախանձն է, դա կարող է նևրոզի նշան լինել: Մյուս կողմից, եթե դուք նախանձում եք ձեր երևակայական քրոջը միայն արտաքինի համար, ուրեմն մնացած բոլոր հարցերում դուք բավարարված եք:

Քույրը՝ առողջ ապրելակերպի ակտիվիստ

«Քույրս չվախեցավ մրցակցությունից և թատերական ակադեմիա ընդունվեց: 2. Տիրապետում է անգլերենին: 3. Ոտքի տակ է տվել ողջ Եվրոպան: 4. Ինձանից սլացիկ է: 5. Նա առողջ ապրելակերպ է վարում և լեղապարկն էլ հեռացված չէ»: Մոնիկա, 28 տարեկան

4-րդ կետում մենք կրկին արտաքինի նկատմամբ նախանձ ենք տեսնում, 5-ում առաջնահերթությունը առողջությունն է, 1, 2, 3 կետերը խոսում են Մոնիկայի կամքի ուժի պակասի մասին:Ամերիկացի գիտնականների հետազոտությունները ցույց են տալիս, որ կամքի ուժն անսահման ռեսուրս է: Եթե դուք կարծում եք, որ ձեր կամքի ուժը թույլ է և արագ է սպառվում, ապա դուք ձեզ համապատասխան կզգաք, հաճախ ընդմիջումներ կվերցնեք ձեր նպատակի ճանապարհին: «Պետք է միայն փոխեք ինքնավերահսկման բնույթը և դա դրական կազդի ձեր վարքի և մյուս մարդկանց ընկալման վրա»,- կարծում է հետազոտության հեղինակ Քրիստոֆեր Նապոլիտանոն:

«Ես նախանձում եմ քրոջս, որ նա առողջական խնդիրներ չունի և ավելի երջանիկ մանկություն է ունեցել»: Այս պատասխանը ցույց է տալիս, որ աղջկա գլխավոր առաջնահերթությունը առողջությունն է, ինչ վերաբերում է «դժբախտ մանկության» մասին պնդումներին, ապա դեռ Ֆրեյդի ժամանակներից է նորաձև բոլոր դժբախտությունների արմատը մանկության մեջ փնտրելը: Գիտնականները սակայն այլ կարծիքի են այս ամենի վերաբերյալ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մանկության տարիներին դժվարությունների բախված մարդիկ մի շարք առավելություններ են ունենում նրանց նկատմամբ, ում մանկությունը հարթ ու երջանիկ է անցել: Նրանք կարողանում են ելքեր գտնել ամենադժվար իրավիճակներից, քանի որ մանկուց սովոր են սթրեսի, նրանք ճկուն մտածողություն ունեն, տարբերում են վատն ու լավը: Իհարկե ոչ ոք չի ասում, որ բարդ մանկությունը լավ բան է, բայց ամեն դեպքում դա էլ իր դրական կողմերն ունի:

Քրոջս ձեռքից ամեն բան գալիս է

Ես քրոջս նախանձում եմ, որ նա. 1. Գիրք է գրել, 2. Ամուսնացել է սիրելի տղամարդու հետ, 3. Նա իր սիրելի գործով է զբաղվում, 4. Նա ճամփորդում է, երբ կամենում է, 5. Նա երբեք չի ձանձրանում, 6. Նա հրաշալի է նաև խոհանոցում, 7. Հոգեպես նա ավելի կայուն է, 8. Նա ապրում է այն քաղաքում, որն իրեն դուր է գալիս: Էլինա, 27 տարեկան

Էլինան պերֆեկցիոնիստ է, նա հաջողության է ուզում հասնել բոլոր ոլորտներում, իսկ քանի որ դա անհնար է, նա ոչինչ չի անում, բայց նաև մեղքի զգացում ունի դրա համար: Նման մոտեցումը կարող է դեպրեսիայի հանգեցնել: Կարևորը մի մեղադրեք ձեզ նրա համար, որ ամեն բան միանգամից չի ստացվում: Դրա փոխարեն ձեզ համար կոնկրետ նպատակներ նշեք և շարժվեք դրանց հասնելու ուղղությամբ աստիճանաբար, քայլ առ քայլ:

Քույրն ընկերուհի, եղբայրը՝ լավագույն ընկեր

«Որքան էլ որ տարօրինակ է, ողջ կյանք երազել եմ երկվորյակ քրոջ կամ եղբոր մասին: Որքան լավ կլիներ, եթե նա հանկարծ հայտնվեր: Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպիսին է նա, ինչպես է ապրում, իսկ նախանձել, բայց ինչի՞ համար, ի՞նչ օգուտ դրանից: Եթե նրա մոտ ամեն բան լավ է՝ կուրախանամ, եթե խնդիրներ ունի, կփորձեմ օգնել: Հելենա, 26 տարեկան

Հելենան շատ դրական և իրատեսական է մտածում: Նրա պատասխանից երևում է, որ իր համար ամենաթանկ բանը մարդկային հարաբերություններն են, անկեղծ շփումը, միմյանց օգնելը: Նախանձի զգացողությունը նա ամոթալի է համարում:

Հիմա վերլուծեք ձեր սեփական պատասխանը: Եթե դուք լավ գիտակցում եք ձեր արժեքները, ուրեմն շնորհավորում ենք ձեզ: եթե ձեր պատասխանից հետևող արժեքները անսպասելի էին, նշանակում է ժամանակն է ինքներդ ձեզ անկեղծորեն հարցնելու, թե ինչ եք իրականում ուզում կյանքից և ինչի պակաս ունեք: