Գլխավոր Նորություններ «Դուռը ջարդել, բակից տարել են շներիս». իբր կենգուրու ու մուֆլոն հոշոտած հովվաշների...

«Դուռը ջարդել, բակից տարել են շներիս». իբր կենգուրու ու մուֆլոն հոշոտած հովվաշների տերը հետ է պահանջում իր շներին (Video)

5

“Էկո-մեդիա” լրագրողական ցանցին այսօր առավոտյան հայտնեցին, որ Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները ներխուժել են Այգեգործների 2 փողոց 3 տուն, քնեցրել բակի Պրինց և Ջեսսի երկու Գերմանական հովվաշներին և տարել իրենց հետ։ Շների տերը՝ Արմեն Աբրահամյանը լուրերից է իմացել, որ այգու աշխատակիցները իր շներին են բռնել։ Նախորդ օրը, ըստ Աբրահամյանի, նա հյուր էր գնացել դստեր տուն։ Աբրահամյանը բացառում է, որ իր շները “կենգուրու, կամ մուֆլոն գզած լինեն”, դիմել է ոստիկանությանը և “Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն” շներին հետ պահանջելով։

https://www.facebook.com/watch/?v=427681904606149