Գլխավոր Շոուբիզնես «Առանց դիմահարդարման». Անի Երանյանի նոր լուսանկարները

«Առանց դիմահարդարման». Անի Երանյանի նոր լուսանկարները

320

Դերասանուհի Անի Երանյանը, որը վերջին շրջանում գործունեությունը կենտրոնացրել է երգարվեստի վրա և  ուժերն է փորձում ռուսական շոու բիզնեսում, վերջին շրջանում բավականին պասիվ է նոր լուսանկարներ հրապարակելու հարցում։

Վերջին օրերին, սակայն, Անին Ինստագրամի «Սթորի» բաժնում լուսանկարներ է հրապարակել։ Այսօր էլ Անին նոր լուսանկար է հրապարակել, որը մակագրել է «առանց դիմահարդարման»։ Մյուս լուսանկարն Անին մակագրել էր. «Կյանքը հրաշալի է»։

Չնայած երգչուհու սանրվածքի փոփոխությունից հետո մի քանի ամիս է անցել, երկրպագուները շարունակում են ակտիվ քննարկել նրա ոճի փոփոխությունն ու հարցը, թե որքանով է Անիին համապատասխանում կարճ սանրվածքը։