Գլխավոր Շոուբիզնես Ինչպես են սերն ու սեռական ցանկությունները փոխել պատմության ընթացքը. պատմական հետաքրքիր դրվագներ

Ինչպես են սերն ու սեռական ցանկությունները փոխել պատմության ընթացքը. պատմական հետաքրքիր դրվագներ

24

Բոլորից էմոցիոնալ վիճակի վրա էլ որոշակի ազդեցություն ունենում են արտաքին գործոնները, և պատմության մեծագույն կերպարները ևս բացառություն չեն կազմում։ Թուլություն ցուցաբերելով և տրվելով սեռական ցանկություններին՝ նրանք կործանում էին սեփական հեղինակությունն ու կարիերան։ Սակայն լինում էին նաև դեպքեր, երբ կառավարիչների նման արարքները անկանխատեսելիորեն փոխում էին համաշխարհային պատմության ընթացքը։

Կլեոպատրա, Գայոս Հուլիոս Կեսար և Մարկ Անտոնիոս

Եգիպտոսի թագուհին կառավարել է մ.թ.ա. 1 դարում։ Նրա գեղեցկության մասին տեղեկությունները հասել են մինչև մեր օրեր։ Ոչ մի տղամարդ չէր կարողանում դիմակայել այս կնոջը։ Երբ եգիպտացի թագուհու թակարդն ընկավ նաև Գայոս Հուլիոս Կեսարը, Կլեոպատրան աքսորի մեջ էր գտնվում։ Ցանկանալով գրավել կնոջ սիրտը՝ Կեսարը փորձեց ամեն կերպ նրան վերադարձնել գահը։ Սակայն խաղաղ ճանապարհով դա անել չհաջողվեց, և ամենը վերջացավ երկու ժողովուրդների միջև ռազմական գործողություններով։ Երբ Կլեոպատրայի տեսադաշտում հայտնվեց Մարկոս Անտոնիոսը, նա որոշեց գրավել նաև այդ հրաանատարի սիրտը։ Կլեոպատրայի փորձը հաջողությամբ պսակվեց, սակայն տեղի բնակչությունը տուժեց, քանի որ քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Պատերազմի արդյունքում զոհվեցին նաև սիրահարները։

Հենրիխ VIII Թյուդոր և Աննա Բոլեյն

Հենրիխ VIII Թյուդորը Անգլիայի արքան էր, ում մոտ երբեք չէր ստացվում կանանց նկատմամբ անտարբեր մնալ։ Երբ նա սկսեց նուրբ զգացմունքներ տածել Աննա Բոլեյնի նկատմամբ, ամուսնացած էր Ակատերինա Արագոնացու հետ։ Այդ իսկ պատճառով Աննան կտրականապես հրաժարվեց դառնալ միապետի սիրուհին։ Աննային տիրելու համար Անգլիայի արքան պետք է ամուսնալուծվեր կնոջից, ինչին, սակայն, հավանություն չէր տալիս կաթոլիկ եկեղեցին։ Այդժամ արքան օրենքներընդունեց, համաձայն որոնց՝ իր լիազորություններն ավելին էին դառնում, քան Հռոմի պապինը։ Հենց սա էլ պատճառ հանդիսացավ Հռոմի հետ կապերի խզման և Հենրիխի՝ կաթոլիկ եկեղեցու կողմից գահընկեց արման։

Էդուարդ VIII և Ուոլիս Սիմփսոն

Մեծ Բրիտանիայի արքայի որդին՝  Էդուարդ VIII-ը, անհույս սիրահարվել էր Ուոլիս Սիմփսոնին, ով հասարակ աղջիկ էր։ Թագավորական ընտանիքը կտականապես դեմ էր արքայազնի և աղջկա միությանը։ Սակայն արքան մահացավ՝ այդպես էլ ականատես չլինելով իր ժառանգի սիրային պատմության հանգուցալուծմաը։ Էդուարդը երկրի կառավարումը իր ձեռքը վերցրեց, սակայն ոչ երկար ժամանակով։ Երիտասարդ արքան հայտնեց, որ առանց սիրելիի կողքին լինելու չի կարողանա կատարել իր պարտականությունները։ Հետևաբար քիչ ժամանակ անց նա գահը զիջեց եղբորը՝ Գևորգ VI-ին և ստացավ դքսի կարգավիճակ։

Ինչպես տեսնում ենք՝ սերը, սեռական ցանկությունները կարողանում են մթագնել յուրաքանչյուր մարդու գիտակցություն, ինչպես նաև պատմության ընթացք փոխել։