Գլխավոր Նորություններ Զորամասի զինանոցում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով

Զորամասի զինանոցում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով

11

04.04.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով:  Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Է. Հարությունյանը մահացել է:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: