Գլխավոր Նորություններ Ռուսական ռազմաբազան միայն գեղեցկության համար չէ. Զատուլինն ասել է, թե ինչ կլինի,...

Ռուսական ռազմաբազան միայն գեղեցկության համար չէ. Զատուլինն ասել է, թե ինչ կլինի, եթե հարձակվեն Հայաստանի վրա

10

Կողմերն իրականությունն այլ կերպ են տեսնում: Եթե Հայաստանի վարչապետն Ստեփանակերտում հայտարարեց, որ Արցախը Հայաստան է, Ադրբեջանի նախագահն իր հերթին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի պարտավորություններին, Զատուլինը նշել է, որ դրանք կան. «Ռուսաստանը Հայաստանի դիտարկում է որպես դաշնակցի: Եթե Հայաստանի վրա հարձակում լինի, կգործարկվի ՀԱՊԿ-ի համապատասխան մեխանիզմը: Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանում գտնվում է Ռուսաստանի 102-րդ ռազմական բազան, որը միայն գեղեցկության համար չէ այստեղ»: