Գլխավոր Նորություններ Գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա հին եգիպտական կատու-մումիայի ներսում. շոկային...

Գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա հին եգիպտական կատու-մումիայի ներսում. շոկային բացահայտում, որին ոչ ոք չէր սպասում (Photo)

77

Ֆրանսիայի ազգային հնէաբանական հետազոտության կենտրոնի մասնագետներն ու գիտնականները որոշեցին մանրամասնորեն ուսումնասիրել հին եգիպտական կատու-մումիայի, որի ներսում հայտնաբերեցին այն, ինչին ոչ ոք չէր սպասում։ 

Նախ ուսումնասիրությունն անցավ չափազանց դժվար պայմաններում ու անցավ մի քանի փուլերի միջով։ Հետազոտության մասնակիցները ստիպված էին հասկանալ, թե ինչ կա մումիայի ներսում առանց այն բացելու կամ վնասելու։ Դրա համար մումիան անցավ առաջին քայլով ռենտգենյան հետազոտություն, հետո ստացված արդյունքը մոդելավորվեց 3D անիմացիայի միջոցով , որի արդյունքում էլ ստեղծվեց 3D մոդել, որը անսպասելի բացահայտում արեց. մեկ կատու-մումիայի մեջ պահված էր մի քանի կատուների կմախք՝ 3 պոչ, 5 թաթ ու մի քանի վիզ ու ողնաշար։ Գլուխն ի սպառ բացակայում էր՝ դրա փոխարեն դրված էր ինչ-որ անհասկանալի կտոր։ 

Կատուն շուրջ 2.500 տարեկան է։ Գիտնականները այսպիսի բացահայտումը համարեցին շոկային ու զարմանալի, բայց նրանք նշեցին, որ սա չի նշանակում, թե բոլոր մումիա-կատուներում պետք է թաքնված լինի մի քանի կատվի կմախք։ Նշվում էր, որ կան կատուներ, որոնցում ընդամենը մեկ կմախք կա, իսկ կան այնպիսիք, որոնցում առհասարակ որևէ կմախքը բացակայում է։

Պետք է նշենք, որ Տեոֆան Նիկոլասի խոսքերով, ով գլխավորել է այս հետազոտությունն ու համարվում է հայտնի հնէաբան,  Հին Եգիպտոսում կատուներին տրվել է չափազանց մեծ նշանակություն։ Նրանք համարվել են սուրբ արարածներ ու նրանց պատշաճ կերպով հուղարկավորելը եղել է չափազանց կարևոր եգիպտացիների համար։ Ակնհայտ է, որ մի քանի կատու մեկ մումիայում տեղավորելը ոչ այլ ինչ է եղել, քան պարզապես հարգանքի տուրքի մատուցում այդ «սուրբ» կենդանիներին։ 

Կատուները գտնվում են Ռենայի թանգարանում և այսօր արդեն հատուկ ակնոցների միջոցով այցելուներն իրենք իրենց աչքերով կարող են տեսնել, թե ինչ են թաքցնում հին մումիաները։ Այս հնարավորությունը ընձեռվել է, որպեսզի այցելուները կարողանան համոզվել հետազոտական կենտրոնի խոսքերի ճշմարտացիության մեջ։