Գլխավոր Շոուբիզնես 5 ԹՐԵՆԴԱՅԻՆ ՄԱՆԻԿՅՈՒՐ՝ ՍԻՐՈՒՇՈՅԻ ԿՈՂՄԻՑ (ԼՈՒՍԱՄԿԱՐՆԵՐ)

5 ԹՐԵՆԴԱՅԻՆ ՄԱՆԻԿՅՈՒՐ՝ ՍԻՐՈՒՇՈՅԻ ԿՈՂՄԻՑ (ԼՈՒՍԱՄԿԱՐՆԵՐ)

278
51641976_2314376255511789_5064188049389528394_n

CITRUS.AM-Ը ԳՐՈՒՄ Է. Հայկական շոու բիզնեսում քիչ են այնպիսի երգչուհիները, ովքեր կարող են ճաշակ թելադրել: Ոճի ու ճաշակի հիանալի համադրություն է իր մեջ կրում Սիրուշոն, ով ժամանակակից հայ աղջիկների համար հասանելի ու նորաձև դարձրեց հայկական զարդերը:

Սիրուշոյի ոճի մասին բազմիցս է խոսվել. երգչուհին ակտիվ հետևում է նորաձևության վերջին թրենդներին ու հաճախ ներկայանում նորաձև ու ոճայն կերպարներով:

Այսօր, սակայն, Citrus.am-ը պատմելու է ոչ թե նրա ոճային կերպարների կամ զարդերի, այլ մատնահարդարման նախընտրած դիզայնի մասին:

Երգչուհու ինսթագրմյան էջն ուսումնասիրելով՝ կարող են նշել, որ նա մինիմալիստական ոճի սիրահար է: Նուդային երանգներ, գծեր, կետիկներ. ահա վերջին տարիների ամենահայտնի թրենդները, որոնք նախընտրում է նաև Սիրուշոն:

Երգչուհին նաև սիրում է սև ու կարմիր եղունգներ, այդ գույները ևս շատ կարելի է հադիպել նրա տարբեր լուսանկարներում:

Մեր ուշադրությունը գրավել են նրա ոճային ընտրությունները, ուստի առաջարկում ենք միասին ոգեշնչվել այս գեղեցիկ դիզայններով:

«Պռեգոմեշ» երգի տեսահալովակի նկարահման շրջանակներում արդեն Սիրուշոն ընտրել էր նուդային բեժը, որը վերջին տարիների ամենամեհայտնի թրենդն է: Բեժը նախընտրում են բնականի ու մինիմալիզմի սիրահար աղջիկները:

1

Բեժի ու կարմիրի համադրությունը ևս շատ գեղեցիկ տեսք ունի: Լուսնային դիզայնը ևս վերջերս շատ նորաձև է: Չենք կարող չնշել, որ մեծ նշանակություն ունեն նաև ընտրված զարդերը:

2

Այս անգամ երգչուհին ընտրել է թփանցիկ լաք ու շեշտը դրել դիզայնի վրա: Այս անգամ ընտրված է սևի ու կարմիրի համադրությունը: Նշենք, որ վերջերս շատ թրենդային են կետիկներն ու գծերը:

3

Եվ կրկին նուդ, միայն թե այս անգամ վարդագույնի մեղմ ու նուրբ երանգ: Տպավորություն է, թե եղունգներին որևէ լաք չկա: Այս ընտրության դեպքում որևէ խնդիր չեք ունենա տարբեր գույների հագուստների հետ:

4

Ինչպես նշեցինք, Սիրուշոն նաև նախընտրում է վառ գույներ: Դրանցից առանձնացրել ենք կապույտի այս հետաքրքիր երանգը, որը կարող է դառնալ ցանկացած կերպարի ամենաարտահայտիչ էլեմենտը:

5