Գլխավոր Նորություններ Ավտովթար Արարատի մարզում. BMW X6–ի վթարից հետո ավտոմեքենայի վրայից հանել են համարանիշներն...

Ավտովթար Արարատի մարզում. BMW X6–ի վթարից հետո ավտոմեքենայի վրայից հանել են համարանիշներն ու փորձել ավտոմեքենան դեպքի վայրից հեռացնել

8

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 3-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը նույն սպայական գումարտակի 2-րդ դասակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի մուտքի մոտ BMW X6 մակնիշի 10 GL 007 համարանիշի ավտոմեքենայով վթար է տեղի ունեցել և վարորդը, սպասելով ճանապարհային ոստիկասնների ժամանմանը, դեպքի վայր է կանչել քարշակ ավտոմեքենա, որպեսզի այն տեղափոխի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ տվյալներին ժամանակին արձագանքել են ՃՈ ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, ովքեր հայտնաբերել են ավտոմեքենան, որի վրայից հանել էին համարանիշները: Դասակի հրամանատարն ու ՃՈ ծառայողները հայտնաբերել են համարանիշները և վարորդը այն փակցրել է նորից ավտոմեքենային: Պարզվել է նաև, որ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ