Գլխավոր Նորություններ Մականունավոր նախկին պատգամավորները՝ քրեական հեղինակություն «Պզոյի» դստեր հարսանիքին, իսկ անվտանգությունն ապահովում են...

Մականունավոր նախկին պատգամավորները՝ քրեական հեղինակություն «Պզոյի» դստեր հարսանիքին, իսկ անվտանգությունն ապահովում են հատուկ ջոկատայինները (Լուսանկարներ)

941

Այս պահին  «Դվին» հյուրանոցում  ընթանում է  քրեական հեղինակություն Արմեն Ղազարյանի (Պզո) դստեր և նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի  (Խուճուճ Էդո) փեսայի եղբոր հարսանյաց արարողությունը:

 Ավելի վաղ «Ժամանակը» գրել էր, որ Պզոն աղջկա հարսանիքին հրավիրել է գողական և մերձգողական համայնքի հայտնի դեմքերին: Ըստ թերթի տվյալների՝ միայն ԱՄՆ-ից 300 հրավիրյալ է մասնակցելու:

«Փաստինֆո» տեսախցիկը ֆիքսել է մի շարք հետաքրքիր մարդկանց՝ տարբեր քրեական հեղինակությունների,  ՀՀ ԱԺ մականունավոր  նախկին պատգամավորների, օրինակ՝ Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), Առաքել Մովսիսյանին (Շմայս), Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) , գործարար Սերգեյ Մանուկյանին (Շինանյութի Սերգեյ) եւ այլոց: Ի դեպ գերակշռում էին Սամվել Ալեքսանյանին պատկանող համարանիշերով (60 06, 006 06) «Բենթլի» մակնիշի ավտոմեքենաները, որոնցից մեկով էլ ժամանեցին  հարսն ու փեսան:

Համարանիշերի հիմնական մասը ռուսական և վրացական էին:

Առավոտից հյուրանոցի մոտ հերթապահող հատուկ ջոկատայինի աշխատակիցներն օգնում էին մեքենաներին ճիշտ կայանել՝ աչքաթող անելով նրանց կատարած ճանապարհային երթևեկության  կանոնների խախտումները, որոնց պատճառով Պռոշյանում խցանում էր առաջացել։

Իսկ հարսին ու փեսային շնորհավորենք եւ բարի բախտ կամենանք նորապսակներին։