Գլխավոր Շոուբիզնես Գոհար Ավետիսյանը դիմահարդարել էր 4-րդ աստիճանի քաղցկեղով հիվանդ այս աղջկան. օրեր անց...

Գոհար Ավետիսյանը դիմահարդարել էր 4-րդ աստիճանի քաղցկեղով հիվանդ այս աղջկան. օրեր անց աղջկա հոր նամակը կստիպի ձեզ փշաքաղվել (Photo)

17

Էս լուսավոր աղջկա մոտ 4-րդ աստիճանի քաղցկեղ են հայտնաբերել: Բժիշկներն անզոր են: Միայն կարող են օգնել վերջին օրերին ցավերը մի փոքր մեղմել…
Երբ աղջկան հարցրել են, թե ինչ երազանք ունի, նա պատասխանել է, որ շատ կուզեր Գոհար Ավետիսյանն իրեն վիդեո-ողջույն ուղարկի: Իսկ Գոհարն ուղղակի վեր է կացել, գնացել է նրա մոտ ու դիմահարդարել նրան:
Չգիտեմ, առաջին հայացքից սենտիմենտալ, մի քիչ պրիմիտիվ պատմություն կարող է թվալ: Մյուս կողմից, շատ լուսավոր բան կա էս ամենի մեջ: Տխուր, բայց լուսավոր:
Ապրի մեր աղջիկը:
Իսկ Դաշան ուղղակի տիկնիկ ա…

Օրեր անց Դաշայի հայրը Գոհարին նամակ էր գրել, որում ասվում էր. «Բարև Գոհար, Դաշայի հայրն եմ։ Նա այլևս չկա։ Շնորհակալ եմ ձեզնից ամեն ինչի համար»։ (խմբ.)

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1699561020178769&set=a.199167246884828&type=3&theater