Գլխավոր Նորություններ Գեղարքունիքի մարզում 4 ավտոմեքենա է բախվել իրար. կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում 4 ավտոմեքենա է բախվել իրար. կա վիրավոր

194

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 25-ամյա Արամ Հովհաննիսյանի վարած Hyundai մակնիշի 77 ԼA 711 համարանիշի, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Անդրեյ Օրելչնիկի վարած ВАЗ 2121 մակնիշի 08 MA 068 համարանիշի, Երևանի բնակիչ, 45-ամյա Միքայել Ստեփանյանի վարած Opel Zafira մակնիշի 34 RD 814 համարանիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ, 39-ամյա Էմիլ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի 36 OV 311 համարանիշի ավտոմեքենաները:  Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով Opel Astra–ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 69-ամյա Ժորա Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:  Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է խոշոր եղջերավոր անասունների հայտնվելը մայրուղում։