Գլխավոր Նորություններ Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն ավելացել է` հասնելով 529-ի (լուսանկարներ)

Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն ավելացել է` հասնելով 529-ի (լուսանկարներ)

16

Իրանի հյուսիս-արևմուտքում ուրբաթ գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 529-ի։  IRNA լրատվական գործակալությանը հղում անելով՝ «Ռիա նովոստի»-ն գրում է ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհի և 345 տուժածի մասին։

Արևելյան Ադրբեջանի նահանգում բժշկական օգնության և շտապ վերահսկման կենտրոնի ղեկավար Ֆարզադ Ռահմանին IRNA- ին ասել է, որ 5 մարդ զոհվել է, 529-ը վիրավորվել են, նրանցից 31-ը հոսպիտալացվել են, մնացածը ստացել են ամբուլատոր բուժում և դուրս են գրվել:
Նրա խոսքով՝ մարզի բոլոր հիվանդանոցները պատրաստ են ընդունել տուժածներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 և արևելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: