Գլխավոր Նորություններ ՔՊ նիստում վարչապետը զայրացել է

ՔՊ նիստում վարչապետը զայրացել է

194

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, առաջիկա համագումարին ընդառաջ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի նիստը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այն անցել է բավականին թեժ մթնոլորտում, ինչը ՔՊ-ում գնահատում են որպես ներկուսակցական դեմոկրատիայի վկայություն: Հատկապես բուռն քննարկումներ են եղել համագումարի անցկացման ժամկետների առումով:

Ըստ մեր աղբյուրի փոխանցման, համագումարն ի սկզբանե նախատեսված է եղել անցկացնել մայիսին: Սակայն Նիկոլ Փաշինյանը զայրացել է եւ նշել, որ համագումարի նախապատրաստական աշխատանքներում գրեթե ոչինչ արված չէ, եւ իրենք մայիսին պարզապես չեն հասցնի այն անցկացնել: Ամենայն հավանականությամբ, համագումարը կանցկացվի հունիսին:

Ի դեպ, դեռ օրեր առաջ նշել էինք, որ ՔՊԿ վարչության նախագահի ամենահավանական թեկնածուն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է, թեպետ ՔՊ-ականները պնդում են, որ այդ հարցը դեռեւս չի քննարկվել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 27.04.19թ. համարում: