Գլխավոր Նորություններ Սեքսը կարգավորում է զարկերակային ճնշումն ու ազատում է միգրենից. հետազոտություն

Սեքսը կարգավորում է զարկերակային ճնշումն ու ազատում է միգրենից. հետազոտություն

192

Սեքսը ոչ միայն հաճույք ու դրական հույզեր է պարգևում, այլև կարող է շատ օգտակար լինել առողջության համար՝ օգնելով ազատվել մի շարք խնդիրներից: Այն, որ սեքսն օգնում է խուսափել հոգեբանական մի շարք խնդիրներից ու սեռական համակարգի տարբեր հիվանդություններից, հայտնի էր վաղուց, սակայն այժմ գիտնականները պարզել են, որ սեռական ակտն օգնում է նաև կարգավորել մարմնի ջերմաստիճանն ու զարկերակային ճնշումը, ինչպես նաև ազատում է միգրենից:

Ինչպես տեղեկացնում է actualnews.org կայքը, գիտանականներն ուսումանսիրություններն իրականացրել են բժիշկ Ջոզեֆ Պինզոնի ղեկավարությամբ: Հետազոտությունը ցույց է տվել, որ սեռական ակտի և օրգազմի ժամանակ «վերագործարկվում» են օրգանիզմի մի շարք համակարգեր, ինչն էլ օգնում է ազատվել խանգարումներից:

Նման ազդեցության շնորհիվ այն օգնում է կարգավորել ինչպես զարկերակային ճնշումը, այնպես էլ մարմնի ջերմաստիճանը: Բացի այդ, գիտնականներն ընդգծում են, որ սեռական ակտն օգնում է հաղթահարել նաև գլխացավերն ու միգրենը, ուստի «սեքսից հրաժարվելու հայտնի պատճառը, ինչպիսին է «գլուխս ցավում է» արտահայտությունը, այս հետազոտությունից հետո այլևս չի կարող արդիական համարվել»: