Գլխավոր Նորություններ Պատրաստում ենք խինկալի

Պատրաստում ենք խինկալի

83

Բաղադրությունը

  • Խմոր
  • ալյուր-3 բաժակ,
  • ջուր-1 բաժակ,
  • ձու-1 հատ,
  • աղ- ըստ ճաշակի

Միջուկ

  • ոչխարի յուղոտ միս-300գ,
  • խոզի միս-200գ,
  • մսի արգանակ,
  • գլուխ սոխ-3 հատ,
  • կարմիր կծու և սև պղպեղներ, աղ, մաղադանոս, սամիթ

Պատրաստման եղանակը

Ցանկության դեպքում խինկալու միջուկը կարելի է պատրաստել 3/4 ոչխարի և 1/4 տավարի մասի խառնուրդով: Միսը խոշոր կտորների վերածել, երկու անգամ աղալ սոխի հետ: Կարելի է նաև մանր կտրատել, չաղալ: Ավելացնել այնքան մսի արգանակ, որքան միսը կներծծի: Այդպես միջուկը հյութեղ է ստացվում: Աղ, պղպեղ անել, ավելացնել շատ մանր կտրատած կանաչին, խառնել խճողակը:

Խմորը պատրաստելու համար ալյուրը մաղել մեծ հարթ ափսեի վրա, կենտրոնում փոս անել, մեջը լցնել տաք ջուր, մեկ ձու, աղ, պինդ խմոր հունցել: Կես ժամ թողնել` ծածկելով վրան: Խմորը բաժանել գնդիկների, շատ բարակ բացել, կենտրոնում դնել մոտավորապես այնքան միջուկ, որքան բացած խմորի քաշն է: Բոլոր կողմերից խմորը հավաքել, կենտրոնում միացնել:

Պատրաստի խինկալի եփել աղաջրի մեջ: Երբ ջրի երես բարձրանան, պատրաստ են: Հանել փայտե գդալով` աշխատելով չվնասել խմորը, որպեսզի միջի հյութը դուրս չգա: Մատուցել վրան սև պղպեղի ցանելով: Առանձին մատուցել մաղադանոս, համեմ, թարխուն: Խինկալին ուտում են ձեռքով` բռնելով խմորե «պոչից»: