Գլխավոր Սպորտ Կլոպ. Գոհ ենք Պրեմիեր լիգայում հավաքած միավորներից քանակից

Կլոպ. Գոհ ենք Պրեմիեր լիգայում հավաքած միավորներից քանակից

111

Լիվերպուլի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում կայացած Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղը (5-0)։

«Մենք գոհ ենք հավաքած միավորների քանակից։ Հիմա մեր թիմը կենտրոնացած է հաջորդ հանդիպման վրա։ Կփորձենք յուրաքանչյուր մրցակցի խնդիրներ առաջադրել՝ քրտնաջան աշխատելով։

Հակառակորդը ճիշտ հակագրոհներ էր կազմակերպում, այնպես որ մենք պետք է համբերատարություն դրսևորեինք։ Մենք հիանալի գոլեր խփեցինք»,- Կլոպի խոսքերն է հաղորդում BBC-ն։

Լիվերպուլը, 91 միավորով գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Երկրորդ տեղում է գտնվում Մանչեսթեր Սիթին (89), որը դեռ 36-րդ տուրի հանդիպումը չի անցկացրել։