Գլխավոր Նորություններ Ինչո՞ ւ երեխան չի խոսում․ ե՞րբ է պետք անհանգստանալ և ի՞նչ պետք...

Ինչո՞ ւ երեխան չի խոսում․ ե՞րբ է պետք անհանգստանալ և ի՞նչ պետք է անել

69
Բժիշկները հաճախ բախվում են երեխայի հանդեպ ծնողների երկու հակադիր վերաբերմունքների: Առաջին դեպքում մեծահասակները գերանհանգստացած են՝ երբ երեխան երկու տարեկանում չի խոսում, արդեն խուճապի են մատնվում:
Չէ՞ որ ընկերուհու խոսքով՝ իր երեխան այդ տարիքում արդեն բանաստեղծություններ էր արտասանում: Երկրորդ խումբը համառորեն փորձում է չնկատել երեխայի զարգացման խնդիրները՝ ամեն ինչ վերագրելով ժառանգականությանը կամ երեխայի գերհանգիստ բնավորությանը: Հաճախ երկրորդ խմբի ծնողները սարսափում են, երբ բժիշկն ախտորոշում է «խոսքային զարգացման ուշացում» և ուղեղի աշխատանքը լավացնող դեղերի ցանկ է տալիս: Ներկայացնում ենք բժիշկ Կոմարովսկուն, ով խորհուրդ է տալիս այդ դեպքում անմիջապես հրաժարվել այդպիսի բուժումից. «Ես հուսահատվում եմ. ինչո՞ւ այքան տարի գրել և նկարհանաել, այդ ամենը բաց հասանելիության դնել, իսկ հետո տեսնել, որ այդ ամենը ոչ ոքի չի հետաքրքրում: Կարծես քանի անգամ ես արդեն գրել էի, որ խոսքային զարգացման ոչ մի ոշացում չի բուժվում դեղերով: Քանի անգամ էի զգուշացրել, որ եթե բժիշկը նշում է դեղեր, որոնցից երեխան, իբր, ավելի լավ կխոսի, նա բժիշկ չէ, այլ շառլատան…»:
Բժիշկ Կոմարովսկին պնդում է, որ պետք է պարզել խոսքի ուշացման գլխավոր պատճառը և բուժումը սկսել արդեն ելնելով դրանից. «Առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե դուք հատկապես ինչ նկատի ունեք «չի խոսում» տերմինի ներքո՝ չի հասկանում և չի խոսում, ամեն ինչ հասկանում է, բայց լռում է, խոսում է, բայց անահասկանալի (ձայներ է հանում, բայց բառեր չի կազմում), առանձին բառեր է ասում, բայց դրանցով նախադասություն չի կազմում: Ամեն դեպքում, եթե երեխան խոսքի հետ կապված խնդիրներ է ունենում, առաջին հերթին պետք է համոզվել, որ երեխան լավ է լսում: Եթե ձայնին արձագանքը նորմալ է, ականջների հիվանդությունը որպես խոսքային խանգարման պատճառ կարելի է բացառել:
Շատ հազվադեպ, բայց լինում է, որ «խոսքային հետամնացության» պատճառ է լինում ուղեղի որևէ հիվանդություն: Նույնիսկ ֆոնային նյարդաբանական խանգարումը կարող է խոսքային կենտրոնի խանգարում առաջացնել: Եթե երխան նման խնդիր ունի, պետք է բուժել հիմնական հիվանդությունը՝ խոսքի բարդացման պատճառը: Պետք է հնարավորինս շուտ նյարդաբանի դիմել: Եթե չխոսող երեխան առողջ է, ամեն ինչ հասկանում է, ակտիվորեն շփվում է, ճանաչում է մտերիմներին, ապա մինչև 3 տարեկանը մտահոգվելու կարիք չկա: Եթե նա 3 տարեկանից հետո էլ բառեր, նախադասություններ չի կազմում, ապա պետք է նյարդաբանի դիմել: Եթե երեխան 3-4 տարեկանից հետո նորմալ խոսում է, բայց առանձին տառեր չի արտաբերում, պետք է դիմել և՛ նյարդաբանի և՛ լոգոպեդի: Երեխայի խոսքային դժվարության պատճառ կարող է լինել նաև նրա հետ քիչ խոսելը»: