Գլխավոր Նորություններ Խնդրում եմ, թողեք քայլեմ մի քիչ, ժողովուրդ ջան, ախր դա էլ ճիշտ...

Խնդրում եմ, թողեք քայլեմ մի քիչ, ժողովուրդ ջան, ախր դա էլ ճիշտ չի. Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին

114

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում այսօր՝ Քաղաքացու օրը, այցելել մարզեր։ Մաշտոցի պողոտայում զբոսանքի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս նա տեղեկացրեց, որ Երևանում աշխատանքային ռեժիմով է անցկացնելու օրը։

«Երկուշաբթի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստն է տեղի ունենալու Երևանում, դրա համար այսօր չկարողացա գնալ մարզեր` չնայած շատ ուզում էի», – ասաց Փաշինյանը։

Հարցին, թե Քաղաքացու օրը իր պատկերացրած ձևո՞վ է սկսել, Փաշինյանը պատասխանեց ժպտալով. «Այո, որովհետև կարողացա երկու ժամ ավելի քնել, և դա ինձ համար մեծ երջանկություն էր»։

Լրագրողները փորձեցին մի քանի հարց ևս տալ, սակայն Փաշինյանը դրանց չպատասխանեց. «Ժողովուրդ ջան, ախր չեղավ էլի, ես իհարկե, դեմ չեմ ձեր հարցերին պատասխանել, բայց ամենաօրյա ռեժիմ է դա ստացվում, ախր դա էլ ճիշտ չի էլի։ Խնդրում եմ, թողեք քայլեմ մի քիչ»։

Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանը Մաշտոցի պողոտայում պարել էր քաղաքացիների հետ։