Գլխավոր Նորություններ Աֆրիկացի այս թագավորը միակն է աշխարհում, որ տեղափոխվել է Գերմանիա ու իր...

Աֆրիկացի այս թագավորը միակն է աշխարհում, որ տեղափոխվել է Գերմանիա ու իր երկիրը կառավարում է «Skype»-ի միջոցով. ինչպե՞ս է այդպես ստացվել

25

Աֆրիկացի թագավոր Տոգբե Նգորիֆիա Կիֆա Կոսի Բանսան, կամ ինչպես նրան սովոր են կոչել «Թագավոր Բանսան», արդեն երկար տարիներ է ապրում է Գերմանիայում ու կառավարում է իր երկիրը սկայպի միջոցով. ինչպե՞ս է այդպես ստացվել։ 

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 66-ամյա թագավոր իր ուսանողական տարիներին տեղափոխվեց Գերմանիա՝ ուսում ստանալու նպատակով, և ուղղակի սիրահարվեց այս երկրին և որոշեց մնալ այնտեղ ընդմիշտ։ 1987թ-ին Բանսան հռչակվեց «Խոխո»-ի թագավոր, քանի որ նրա պապը պահացավ, իսկ հայրն ու եղբայրը, ըստ ընդունված օրենքի, չէին կարող ստանձնել թագավորի պարտականությունները։ 

Այդ ժամանակ է, որ Բանսան դառնում է օրինական թագավոր։ Նրա թագադրման արարողությունը տեղի է ունենում 1992թ.-ին, որից հետո Բանսան որոշում է, որ պարտադիր չէ տեղափոխվել Աֆրիկա իր պարտականությունները լավ կատարելու համար, նա կարող է նաև կառավարել հեռախոսի ու մասնավորապես «Skype»-ի միջոցով։ 

Բանսան շարունակեց ապրել Ֆրանկֆուրտից ոչ այնքան հեռու գտնվող փոքրիկ մի քաղաքում իր գերմանուհի կնոջ հետ։ Գերմանիայում բանսան ունի ավտոտնակ, որտեղ նորոգում է մեքենաներ ու գումար վաստակում։ Սակայն նա չի մոռանում իր պարտականությունների մասին։ Բանսան օրը մի քանի անգամ զանգում է իր ենթականերին ու փորձում նրանց օգնել երկրի կառավարման հարցերում՝ կարգավորում վեճերը, լուծում ֆինանսական խնդիրները և այլն։ 

Արտասահմանյան աղբյուրները նշում են,ո ր թագավորը երբեմն անգամ օրերով չի քնում՝ իր պարտականությունները լավ կատարելու համար, իսկ տարին գոնե 6 անգամ այցելում է իր երկիր՝ համոզվելու համար, որ ամեն բան ընթանում է իր բնականոն հունով։ Վերջին այցելության ժամանակ Բանսան նկատել էր, որ իր տունը թալանել են ու տնից անհետացել են իր 3 թագերը, որոնք արժեին գրեթե 15.000 դոլար։ Անհետացումն այնքան աղմկահարույց էր, որ դրա մասին սկսեցին գրել տարբեր հայտնի լրատվական կայքերում։ 

Չնայած այս տեսակ միջադեպերին Բանսան չի հրաժարվում կառավարման իր մեթոդներից ու շարունակում է երկիրը կառավարել հեռավորության վրա՝ մնալով միակ թագավորն աշխարհում, ով ապրում է լրիվ այլ երկրում, իսկ թագավորում՝ լրիվ ուրիշ երկրում։