Գլխավոր Նորություններ Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Ucom-ի և «Creative Armenia»-ի ստեղծարար երիտասարդների միջոցառմանը

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Ucom-ի և «Creative Armenia»-ի ստեղծարար երիտասարդների միջոցառմանը

153

Ապրիլի 26-ին Ucom ընկերության և «Creative Armenia» մշակութային հիմնադրամի գործակցությամբամփոփվել են «Ստվերների արվեստ» լուսանկարչական մարտահրավերի արդյունքները։ ՀաղթողՏիգրան Մադոյանն արժանացավ Ucom ընկերության կողմից սահմանված 2000 ԱՄՆ դոլար մրցանակինիր «Հայ միասնության ստվերը» ստեղծագործության համար։

Հանդիպմանը ներկա էին ավելի քան 50 արտիստներ, կինոգործիչներ, վայելչագրության, դիզայնի ևլուսանկարչության պրոֆեսիոնալներ։ Ստեղծարար երիտասարդներին իրենց ներկայությամբ պատվելէին ՀՀ նախագահ ԱրմենՍարգսյանը տիկնոջ՝ ՆունեՍարգսյանի հետ։

«Ucom-ը հիմնադրման օրվանից աջակցել է որակյալ մեդիա-բովանդակության ստեղծմանն ուզարգացմանը։ Տարիներ շարունակ Ucom-ը լրջագույն ֆինանսական ներդրումներ է արելմասնավորապես հայկական որակյալ հեռուստաբովանդակություն ստեղծելու համար։ Այս քայլովզարկ ենք տվել ոչ միայն հայկական ֆիլմարտադրության զարգացմանը, այլև խթանել ենք որակյալարտադրանք ստեղծող ռեժիսորների, սցենարիստների, արտիստների աճ։ Նոր սերնդի որակյալաշխատանք ստեղծող լուսանկարիչներն անմասն չէին կարող լինել այս գործընթացից», – նշել է Ucomընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն ՀայկԵսայանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև «Creative Armenia Network» նորաստեղծ հարթակը, որիանդամները` երաժիշտներ, կինոգործիչներ, գրողներ և այլ արվեստագետներ, ծանոթացել են իրենցակտիվ մասնակցությունն ակնկալող մի շարք ծրագրերի, մրցույթների և կրթաթոշակ ստանալուհնարավորություններին։

«Հպարտ ենք Ucom-ի հետ մեր նորաստեղծ համագործակցության համար», – նշել է «Creative Armenia»-իտնօրեն ԿարինՀովհաննիսյանը ու հավելել. «Մեր հիմնադիր գործընկեր JHM հիմնադրամի,ստրատեգիական գործընկեր Հայ Բարեգործական Ընդհանուր Միության և աշխարհով մեկ մերմշակութային համակիրների հետ միասին մենք ձևավորում ենք մշակութային կոալիցիա, որը կխթանիհայ ստեղծարար միտքը գալիք սերունդների համար: Ucom-ը միանում է մեզ որպես գործընկերհաղորդակցության գծով` ապահովելու, որ Հայաստանի ստեղծարար ձայները լսելի դառնան գլոբալհարթակներում»։

«Creative Armenia»-ի և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության կողմից սահմանված կրթաթոշակիարժանացած, ինչպես նաև Բրյուսելի Villa Empain ուղևորվող «East-West Residency» ծրագրի հաղթողճանաչված տաղանդավոր արվեստագետները նույնպես մասնակցել են միջոցառմանը և կիսվելհաջողության իրենց փորձով ու պատմությամբ։


Հավելենք, որ ոչ ֆորմալ այս հանդիպման պաշտոնական հյուրընկալը Ucom ընկերության տնօրեններիխորհրդի նախագահ, «Գալաքսի ընկերությունների խմբի» համահիմնադիր ԳուրգենԽաչատրյաննէր։ «Գալաքսի» ընկերությունների խումբը ի դեմս խմբի կազմում հանդես