Գլխավոր Մամուլ Ինչ կապ ունի Մոսկվայում սպանված աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանը «օրենքով գող» Անդիկի...

Ինչ կապ ունի Մոսկվայում սպանված աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանը «օրենքով գող» Անդիկի սպանության հետ

30

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել, թե ով է 2019թ.-ի հուլիսի 3-ի ուշ երեկոյան Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանել տվել «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին` Անդիկին:

Այդ դեպքից հետո Քննչական կոմիտեն հայտնեց, որ հրազենային վնասվածք պատճառողը ՌԴ Գրոզնիի շրջանի մի բնակիչ է: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` այդ աղմկահարույց սպանությունից հետո հարուցված քրեական գործով հիմնավորվել է, որ Ա. Հարութունյանի սպանության կազմակերպիչը բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանն է:

40-ամյա Բոլյանին էլ նախօրեին սպանեցին Մոսկվայի հարավ-արևմուտքում: Երբ մարզիկը Նախիմովի պողոտայում դուրս է եկել իր տնից և մոտեցել մեքենային, անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել Բոլյանի ուղղությամբ, այդ թվում` գլխին, և թաքնվել:

Այս վենդետայից առաջ բռնցքամարտիկ Բոլյանը 300-350 հազար դոլար պարտք է եղել մի հայտնի խաղատանը, տերերը չեն կարողացել Բոլյանից գումարը ստանալ և դրա համար դիմել են Անդրանիկ Հարությունյանին, որպեսզի նա «ստանա» փողը: Ահա սա է եղել Բոլյանի` Անդիկի սպանությունը կազմակերպելու շարժառիթը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում