Գլխավոր Նորություններ Ես 23 տարեկան եմ և սիրահարվել եմ ծերուկի

Ես 23 տարեկան եմ և սիրահարվել եմ ծերուկի

30
Մի կնոջ պատմություն ենք ներկայացնում, որը մեկ անգամ ևս ապացուցում է, որ հարաբերություններում կարևոր է միայն սերն ու փոխըմբռնումը: «Առաջին անգամ ես սիրահարվեցի 17 տարեկանում: Ես նրան շատ էի սիրում, և արդեն 18 տարեկանում մենք հասկացանք, որ այդ զգացմունքները հավերժ են: Սակայն ամեն բան փոխվեց հարսանիքից հետո, քանի որ մի քանի ամսից ես հղիացա: Նա սկսեց ավել հազվադեպ հայտնվել տանը, միայն ուզում էր ընկերների հետ զվարճանալ ու թափառել: Ես գրեթե դուրս չէի գալիս տնից, միայն գնումների էի դուրս գալիս: 5 տարուց մենք բաժանվեցինք առանց վեճի ու սկանդալի, քանի որ երկուսս էլ արդեն հոգնել էինք հարաբերություններից ու միմյանցից:
Ես որոշեցի ուրիշ քաղաք տեղափոխվել, որպեսզի նոր էջից սկսեմ կյանքս: Ինձ հաջողվեց աշխատանք գտնել և հարմար գնով լավ բնակարան: Տան կողքին մանկապարետզ կար, ուր սկսեց հաճախել տղաս: Մի քանի ամսից որդուս մանկապարտեզից վերցնելիս ես սկսեցի մի 40-45 տարեկան տղամարդու նկատել՝ բարձրահասակ, խնամված և հաճելի արտաքինով: Շուտով մենք ծանոթացանք, և պարզվեց, որ նա ապրում է հարևան շենքում: Նա ամուսնացած չէր և մեկ ամսից առաջին անգամ ինձ ժամադրության հրավիրեց: Ինձ դուր էր գալիս նրա հետ ժամանակ անցկացնելը, նա խելացի էր, ուշադիր, հոգատար և տղայիս էլ շատ էր դուր գալիս:
Մի անգամ ես հարցրի նրան իր տարիքի մասին, նա ասաց, որ ես գուշակեմ: «Կարծում եմ 45-46 տարեկան»,- ասացի ես: «Դու գրեթե կռահեցիր»,- պատասխանեց նա, և այդ թեմայով մենք այլևս չխոսեցինք: Երբ մեր հարաբերություններն ավելի լրջացան, նա որոշեց ծանոթացնել ինձ իր երեխաների հետ: Ես շատ զարմացա, երբ սրճարանում մեզ մոտեցան 30-35 տարեկան կին և տղամարդ: Երբ մենք նրանց հրաժեշտ տվեցինք, նա ինձ խոստովանեց, որ 60 տարեկան է: Չնայած որ մեր տարբերություն 35 տարի է, մենք արդեն 3 տարի է՝ երջանիկ համատեղ կյանք ենք վարում: