Գլխավոր Uncategorized «Մարդ-կապիկներ». ինչպե՞ս է ապրում աշխարհի միակ ցեղը, որը չգիտի, թե ինչ է...

«Մարդ-կապիկներ». ինչպե՞ս է ապրում աշխարհի միակ ցեղը, որը չգիտի, թե ինչ է հողը, ու բնակվում է միայն ծառերի վրա՝ տասնյակ մետրեր բարձրությամբ (Photo)

42

Կարավայի՝ ցեղ, որը միակն է աշխարհում, որն ապրում է ծառերի վրա ու գրեթե չգիտի, թե ինչ է հողը։ Այս ցեղը ապրում է Նոր Գվիենայում և իր տները կառուցում է միայն ծառերի վրա՝ շուրջ 40 մետր բարձրությամբ։ Լուսանկարիչ Լեոնիդ Կռուգլովը եղել է այն քիչ մարդկանցից, ով վերջերս կարողացել է այցելել ցեղին ու ավելի մոտիկից ծանոթանալ նրանց առօրյային. ինչպե՞ս են նրանք ապրում։ 

Նախ՝ նշենք, որ ցեղը հավատում է, որ աշխարհը հիմնված է միֆերի վրա. այն կազմված է միայն անտառներից և ջրերից։ Ցեղը սկզբում ապրում էր ջրերի ափերին, սակայն, հասկանալով, որ ցամաքն ու ջուրը լի են բազմաթիվ վտանգներով, նրանք որոշեցին հրաժարվել այդպիսի ապրելաոճից ու տեղափոխվել ավելի ապահով վայրեր՝ ծառերի վրա։ 

Լուսանկարիչը նշում է, որ ցեղին այցելել է հենց այն ժամանակ, երբ նրանք կառուցում էին իրենց հերթական տունը։ Տները նրանք կառուցում են, որքան հնարավոր է, բարձր ծառերի վրա, քանի որ հավատում են, որ հենց ծառերի մեջ են ապրում իրենց աստվածներն, ու անում են ամեն բան՝ նրանց գոհացնելու համար։ 

Նշել, որ ցեղը բացարձակապես չի իջնում ծառերից, սխալ կլինի, որովհետև ցեղի տղամարդիկ երբեմն-երբեմն իջնում են ծառերից, որպեսզի կարողանան զբաղվել որսորդությամբ ու ընտանիքի համար սնունդ հայթայթել։ Ցեղը փայտից բավական լավ թակարդներ է կարողանում պատրաստել, որով որսում են խոշոր վայրի կենդանիների։ Բացի դրանից՝ նրանք առանձնանում են իրենց ձկնորսական տաղանդով։ 

Ցեղում յուրաքանչյուր օտար մարդու ներկայությունը համարում են անսովոր և վախենում նրանից։ Նրանք հավատում են, որ, որքան հնարավոր է, պետք է հեռու մնալ քաղաքակրթությունից, որպեսզի աշխարհի վերջը ուշ գա։ Նրանք վստահ են, որ այն, ինչ բերում է քաղաքակրթությունը, ամբողջովին չարիք է ու ինչքան հեռու մնաս քաղաքակրթությունից, այնքան ավելի շատ կկարողանաս ապրել երկրի երեսին։ 

Ցեղում ժամանակին ընդունված է եղել նաև հանիբալիզմը, սակայն ժամանակի ընթացքում նրանք հրաժարվել են մարդ ուտելուց ու բավարարվել են կենդանիներով ու միջատներով։ Առաջարկում ենք ծանոթանալ ցեղի կյանքը նկարագրող ամենաթարմ լուսանկարներին՝ արված հենց այս տարի։ 

Մանրամասն՝ այստեղ