Գլխավոր Շոուբիզնես Երեք ամենավտանգավոր արտահայտությունները վեճի ժամանակ. ԵՐԲԵՔ մի ասեք դրանք

Երեք ամենավտանգավոր արտահայտությունները վեճի ժամանակ. ԵՐԲԵՔ մի ասեք դրանք

10

Հարաբերությունները բարդ աշխատանք են պահանջում և առանց փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի կարող են ճգնաժամ ապրել: Վեճի ժամանակ շատ կարևոր է հետևել սեփական խոսքերին և գործողություններին:

1. Դու քեզ պահում ես քո հոր (կամ մոր) պես:

Նույնիսկ եթե դա ակնհայտ ճշմարտություն է, մեծ մասամբ նման արտահայտությունից հետո վեճն անխուսափելի է: Այդ բառերը կհարվածեն ձեր զուգընկերոջ ամենախոցելի տեղին: Փոխանակ զուգահեռներ տանելու, բացատրեք, թե հատկապես ինչը ձեզ դուր չի գալիս:

2. Եթե դու ինձ իսկապես սիրեիր, ապա…

Այս արտահայտությամբ դուք փորձում եք հասկացնել ձեր զուգընկերոջը՝ ինչպիսի կոնկրետ գործողություններ և խոսքեր եք նրանից սպասում: Սակայն ի պատասխան դուք կարող եք նմանատիպ արտահայտություն լսել. «Իսկ եթե դու ինձ սիրեիր, դու չէիր խնդրի…»: Աշխատեք չպիտակավորել և այդքան կտրուկ մի եղեք ձեր արտահայտությունների մեջ: Ավելի լավ է՝ հանգիստ փորձեք հասկանալ նրա պահվածքի պատճառը:

3. Ի՞նչ պատահեց մեզ…

Ցավոք, սերը ժամանակի ընթացքում փոխվում է, և այդ արտահայտությամբ դուք փորձում եք ցույց տալ ձեր անհամաձայնությունը այդ երևույթին: Սակայն այն, ինչ դուք զգացել եք ձեր զուգընկերոջ նկատմամբ հարաբերությունների առաջին տարում, անպայման կտարբերվի ձեր համատեղ կյանքի ութերորդ տարվա զգացողություններից: Ի՞նչ իմաստ ունի հռետորական հարցեր տալու, ավելի լավ է՝ ուղղակիորեն ասեք ձեր զուգընկերոջը, թե ինչ եք սպասում նրանից այսօր այս պահին: Օրինակ՝ «Ցանկանում եմ երեկո անցկացնել մոմերի լույսի ներքո»: Հավատացե՛ք, ձեր ընտրյալը այդպես ձեզ ավելի շուտ կլսի:

Հիշե՛ք. ձեր հարաբերությունների ներդաշնակությունը կախված է միայն ձեզանից, իսկ դրան հասնել կարելի է միայն փոխադարձ համաձայնության և հարգանքի շնորհիվ: