Գլխավոր Սպորտ Զիդան. Ես չեմ իշխում Ռեալում

Զիդան. Ես չեմ իշխում Ռեալում

132

Ռեալի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է այն տեղեկությունը, ըստ որի նա է կատարում տրանսֆերների որոշումները։

«Ռեալում իմ իշխելու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ես նույնիսկ իմ տանը գլխավորը չեմ։ Տրանսֆերային որոշումները կայացնում են միասին։ Մեր նպատակը ուժեղացնել հարձակման գիծը։ Տեսնենք ինչ կստացվի»,-ասել է Զիդանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը գլխավոր մարզչի պաշտոնին  Զինեդին Զիդանին վերադարձնելու համար, նրան լիազորություն է տվել որոշումներ կայացնել ակումբի տրանսֆերային հարցերում: