Գլխավոր Շոուբիզնես Առաջին կադրերն Անահիտ Սիմոնյանի և Նորոյի նոր տեսահոլովակից

Առաջին կադրերն Անահիտ Սիմոնյանի և Նորոյի նոր տեսահոլովակից

17

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից. Մեկնել էր իր նոր խանութի պաշտոնական բացմանը: Նահանգներում գտնվելու  ընթացքում Անահիտը նաև տեսահոլովակ է նկարահանել երգիչ Նորոյի հետ, որի մանրամասները պատմել է BlogNews.am-ին և տրամադրել նկարահանումից լուսանկարներ:  

«Համատեղ երգ ունենալու միտքը ծնվեց ԱՄՆ-ում, երբ հավաքվել էինք Նորոյի տանը: Այդ ժամանակ զանգեցինք Հայկոին, ով համաձայնվեց գրել երգը, որից հետո խոսեցինք Ավետ Բարսեղյանի հետ, իսկ Արթուր և Բինան արեցին գործիքավորումը: Տեսահոլովակը էլ նկարահանեցինք  Էնջլ Մարտիրոսյանը և Վահե Մարգարյանը»,-պատմում է Անահիտը

Երգը կոչվում է «Իրար համար», պարային և ուրախ ռիթմերով է. «Կարծում եմ՝ կսիրվի մեր երգը, որը իսկական և ամուր սիրո մասին է: Երբ կա իսկական սեր իրար ներում են և ընդունում այնպիսին ինչպիսին որ կան»:  

Պրեմիերան նախատեսում են դեկտեմբերին, երբ երգիչ Նորոն կժամանի Հայաստան: