Գլխավոր Նորություններ Վաղարշապատի ոստիկանները գիշերային հերթապահության ժամանակ հանցանքի վայրում բռնել են «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերությանը...

Վաղարշապատի ոստիկանները գիշերային հերթապահության ժամանակ հանցանքի վայրում բռնել են «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերությանը պատկանող տերմինալը գողացողներին

255

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 26-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի և ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողները՝ ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ, 27-ամյա Աշոտ Խաչատրյանին:

Ոստիկանները հայտնաբերել են նաև առանց հաշվառման համարանիշի «Opel» մակնիշի ավտոմեքենա:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, երեկ՝ 04:50-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի դասակի հրամանատարի օգնական, 28-ամյա Կարեն Արշակյանը և ջոկի հրամանատարը, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի 8 հասցեում գտնվող «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերության տերմինալը գողանալու պահին կանխել են գողությունը, որից հետո գողերը դիմել են փախուստի:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ առանց համարանիշի Opel-ով նշված հանցագործությունը փորձել է կատարել Ա. Խաչատրյանը, ում հետ են եղել նաև Էջմիածին քաղաքի բնակիչ, 27-ամյա Գեղամ Մինասյանը և Արշալույս գյուղի բնակիչ Ռոբերտ Խաչատրյանը: 

Երեքն էլ հայտնաբերվել են, և ոստիկաններն ունեն կասկածներ, որ նրանց հետ եղել է նաև չորրորդ անձը, ում ինքնությունը ճշտվում է:

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանները տերմինալը ի պահ են հանձնել «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերությանը, Opel-ն էլ տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: